Որոշ ուժեր որոշել են հարամել Ավինյանի պաշտոնավարումը. «Հրապարակ»
![]() 228 Հինգշաբթի, 26 հոկտեմբերի, 2023 թ., 09:36 «Հրապարակ»-ը գրում է. «Մինչ քաղաքային իշխանությունները կադրային «ռակիրովկաների» մեջ են, իսկ այսօր հրավիրած ավագանու արտահերթ նիստում պատրաստվում են ընտրել Երևանի փոխքաղաքապետերին, ընդդիմադիր ուժերը վճռական են տրամադրված՝ որոշել են հարամել Տիգրան Ավինյանի պաշտոնավարումը։ Ավինյանի երդմնակալությունից հետո մենք գրել էինք, որ երդմնակալության նիստը հրավիրվել է օրենքի խախտումներով՝ այդ նիստին պետք է մասնակցեր ավագանու կեսից ավելին, որ այն իրավազոր լիներ՝ երդմնակալության արարողությունն անելու, մինչդեռ մասնակցել են միայն ՔՊ և «Հանրապետություն» խմբակցությունները, ուստի Տիգրան Ավինյանը չի կարող օրենքով սահմանված կարգով իրականացնել քաղաքապետի լիազորությունները։ «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 47-րդ հոդվածի համաձայն՝ քաղաքապետն իր լիազորությունները ստանձնում է իր ընտրվելուց հետո՝ երրորդ օրացուցային օրը, ավագանու՝ օրենքի ուժով հրավիրված նիստում։ Երևանի ավագանու՝ հոկտեմբերի 13-ի նիստին երեք խմբակցությունները՝ «Մայր Հայաստանը», «Ազգային առաջընթացը» և «Հանրային ձայնը», չեն մասնակցել, իսկ ՔՊ-ն և «Հանրապետությունը» միասին չունեն մեծամասնություն, ուստի չէին կարող քվորում ապահովել։ Մենք հարցում էինք արել ավագանու «Հանրային ձայն» խմբակցության անդամներին, Նանա Սարգսյանը մեզ պատասխանել էր, որ իրենց խմբակցությունից ոչ ոք չի մասնակցել նիստին, անգամ քաղաքապետարանին մոտ չեն գնացել։ Արդյունքում ստացվում է, որ Երևանի քաղաքապետը չի ստանձնել իր լիազորությունները, ու նա չի կարող առաջիկայում հրավիրել ավագանու նիստեր, կատարել օրենքով սահմանված այլ լիազորություններ։ Ուստի ոչ իշխանական խմբակցությունները կարող են գործընթաց սկսել և պատասխանատվության ենթարկել ՔՊ-ին ու քաղաքային իշխանություններին, ընդ որում՝ քաղաքականից բացի, նաև իրավական պատասխանատվության հարց բարձրացնել»: Մանրամասները՝ թերթի համարում: |

«Պուտինն արդեն սկսել է Երրորդ համաշխարհային պատերազմը»․ Զելենսկի (տեսանյութ)
4911:31
Մեքսիկայի նախագահը՝ երկրում ստեղծված իրավիճակի մասին
15410:30
«Կուզեի՞ք Արցախն էլ պատահմամբ գյուղ ասեին, բայց հայկական լիներ». Արամ Գևորգյան
10109:42
«Մեքսիկայում քաղաքացիական պատերազմի նման մի բան է սկսվել». Մհեր Հակոբյան (տեսանյութ)
10609:00
«Իրանական կողմն այժմ աշխատում է միջուկային համաձայնագրի առաջարկի տեքստի վրա». Արաղչի
391Երեկ, 21:37
«Եվրոպական պատվիրակությունները Ժնևում բանակցությունների ժամանակ նստել էին նախասրահում և սուրճ էին խմում». Լավրով
386Երեկ, 16:16
«Եվրոպացիները ոչնչով չեն կարող օգնել Ուկրաինայի շուրջ բանակցություններին». Պեսկով
372Երեկ, 15:52
«Իրանը բոլորովին դեմ չի լինի խաղալ Թրամփի PR-ի վրա, եթե հաջողվի նրա հետ գալ շահեկան գործարքի». Հակոբ Բադալյան
240Երեկ, 14:06
