Ձերբակալվել են ՀՀ ՊԵԿ Բագրատաշենի մաքսակետի պաշտոնատար անձինք
![]() 208 Հինգշաբթի, 26 հոկտեմբերի, 2023 թ., 18:54 ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթով ՀՀ ազգային անվտանգության ծառայության Երևան քաղաքի վարչության հետ համատեղ իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ ՀՀ ՊԵԿ Արևելյան մաքսատուն-վարչության «Բագրատաշեն» մաքսային կետ-բաժնի գլխավոր մաքսային տեսուչները «Ինտերտրանս» ՍՊ ընկերության կողմից ներմուծված ապրանքները համապատասխան ստուգման չենթարկելու և խախտումը չարձանագրելու համար կաշառք են ստացել: Մասնավորապես՝ նախաքննությամբ պարզվել է, որ «Ինտերտրանս» ՍՊԸ-ի կողմից ներմուծված հագուստի քաշի և տեսակի հետ կապված՝ մաքսակետում առաջացած խնդիրները իրենց օգտին լուծելու, ներկրված բեռը չստուգելու, հայտնաբերված խախտումը չարձանագրելու համար ՍՊԸ տնօրեն Ա. Մ.-ն հիշյալ ընկերության համար բեռներ տեղափոխող ավտոտրանսպորտային միջոցի վարորդ Ա. Վ.-ին դրդել է կաշառք տալ «Բագրատաշեն» մաքսային կետ-բաժնի գլխավոր մաքսային տեսուչ Վ. Մ.-ին: Վերջինս, իր ծառայողական լիազորություններն օգտագործելով «Ինտերտրանս» ՍՊ ընկերության, ինչպես նաև վարորդ Ա. Վ.-ի օգտին ապօրինի անգործություն դրսևորելու՝ ներմուծված ապրանքների փաստացի քաշը փաստաթղթերին չհամապատասխանելու պայմաններում համապատասխան ստուգման չենթարկելու և խախտումը չարձանագրելու համար, 2023 թվականի օգոստոսի 15-ին ստացել է 76.200 ՀՀ դրամին համարժեք 20.000 ՌԴ ռուբլի գումար կաշառք: Բացի այդ, նախաքննությամբ պարզվել է, որ «Բագրատաշեն» մաքսային կետ-բաժնի մեկ այլ պաշտոնատար անձ՝ գլխավոր մաքսային տեսուչ Հ. Ք.-ն, վերը նշված նույն ընկերության և վարորդ Ա. Վ.-ի օգտին ապօրինի անգործություն դրսևորելու՝ առանց համապատասխան վերահսկողության ՀՀ ներմուծված ապրանքների բացթողման համար, 2023 թվականի հուլիսի 13-ին վերջինից որպես կաշառք պահանջել է 60.000 ՀՀ դրամ շուկայական արժեքով «Iqos» անհատական էլեկտրական գոլորշիացնող սարք: Նախաքննությունը շարունակվում է: |

«Շառլատանությունը դարձել է հանրային վարքագիծ ու կենսակերպ». Վահե Լոռենց
8302:06
«Փորձ է արվում քննարկման օրակարգ բերել Արթիկի Հայրենական Մեծ պատերազմի հուշարձանի ապամոնտաժման հարցը». Մհեր Մելքոնյան
9801:06
«Այսպես կոչված ընդդիմադիրների դաշտում ամբողջ օրն իրար են հոշոտում». Արթուր Ղազարյան
13700:24
Վարչաբենդի համերգին պետական աշխատողներին ստիպել են մեկ մարդու նման ներկայանալ
12400:18
«Նիկո՛լ Փաշինյան, հա՞շտ եք, որ կոռուպցիան թևածում է ՔՊ-աշունչ «կռուգներում»». Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)
178Երեկ, 23:54
«ԱՄՆ-ի հակասական դիրքորոշումներն անհամատեղելի են դիվանագիտության հետ». Արաղչի
196Երեկ, 23:41
«Ընդդիմությունը կարող է իշխանության վրա փաթաթել սեփական օրակարգեր». Տիգրան Քոչարյան
141Երեկ, 23:24
«Անպայման կհայտնվի մի տերություն, որը Արցախի հայերի վերադարձի հարցը կվերցնի ու կսկսի առաջ մղել». Արա Պողոսյան
250Երեկ, 23:12
