Օնլայն առևտրով զբաղվող ընկերությունները՝ խոշոր հարկատու. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Վայլդբերիզ» օնլայն խանութն արագորեն կարողացավ հաջողություններ գրանցել Հայաստանում, ու այս հարթակից օգտվողների թիվն իսկապես մեծ է: Նաև դա է պատճառը, որ 2023 թվականի առաջին ինը ամիսների 1000 խոշոր հարկատուների ցանկում այն զբաղեցրել է 13-րդ տեղը՝ վճարելով 12 մլրդ 507 հազար դրամ:
Որպես համեմատություն՝ նշենք, որ, առաջին վեց ամիսների տվյալներով, այս ընկերությունը 20-րդ հորիզոնականում է՝ 2 մլրդ 107 մլն դրամ հարկով: Համեմատության համար նշենք, որ «Գլոբբինգ» միջազգային օնլայն գնումների հարթակը գտնվում է թարմացված աղյուսակի 527-րդ հորիզոնականում՝ 467 մլն դրամ վճարած հարկով, իսկ առաջին վեց ամսվա տվյալներով՝ այս ընկերությունը 1000 խոշոր հարկատուների ցուցակում առհասարակ չկար: «Օնէքս» արագ առաքման ծառայությունն էլ, այս տարվա ինը ամիսների տվյալներով, գտնվում է 813-րդ հորիզոնականում՝ 307 մլն դրամ վճարած հարկով, իսկ վեց ամսվա տվյալներով՝ կրկին 1000 խոշոր հարկատուների ցանկում չի եղել: Այս թվերից կարող ենք եզրակացնել, որ վերջին երեք ամիսներին առավել շեշտակի է ավելացել օնլայն պատվեր իրականացնողների քանակը: Դա առաջին հերթին կարող է պայմանավորված լինել նոր ուսումնական տարվա մեկնարկով: Հենց օնլայն պատվերների թվի ավելացումն է պատճառ դարձել, որ այս ընկերություններն ավելի շատ հարկեր վճարեն, բարելավեն իրենց դիրքերը ու հայտնվեն 1000 խոշոր հարկատուների ցանկում»:

«Այո, 4 հոգանոց ընտանիքի մեկ օրվա սննդի վրա մոտ 15 հազար է ծախսվում». Կարեն Վրթանեսյան
30319.11.2026, 20:54
«Գազի գնի 10%-ով թանկացումը բերելու է 0,6% գնաճ»․ Մարտին Գալստյան (տեսանյութ)
28719.11.2026, 16:42
Կալասը հայտարարել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 22-րդ փաթեթի մասին
161816.11.2026, 22:49
Օդեսայում՝ Mercedes-Benz-ի ավտովաճառքի սրահում հրդեհ է բռնկվել
129915.11.2026, 19:19
Խաղողագործներին փող չեն տալիս․ «Հրապարակ»
75414.11.2026, 09:18
Եվրոպական երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի առևտրի և էներգետիկ ոլորտների դիվերսիֆիկացմանը
168613.11.2026, 11:18
«Անհուսալի վարկառուների խնդիրը լուծելու համար արդյունավետ կլինի երկաստիճան համակարգված մոտեցումը»․ Հրայր Կամենդատյան
76312.11.2026, 16:00
Ուկրաինական հարվածները փլուզել են Ռուսաստանի նավթավերամշակումը. Reuters
203510.11.2026, 19:37