Անտուն պատգամավորներ, որոնք, մանդատին զուգահեռ, տան տեր են դարձել. «Ժողովուրդ»
![]() 182 Ուրբաթ, 27 հոկտեմբերի, 2023 թ., 09:36 «Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Գաղտնիք չէ, որ հեղափոխական իշխանության ներկայացուցիչների ունեցվածքը երկրաչափական պրոգրեսիայով աճում է: Ուսումնասիրել ենք իշխանական ՔՊ խմբակցության պատգամավորների կողմից ներկայացված պաշտոնական հայտարարագրերը, և ստորև կներկայացնենք այն պատգամավորների ցանկը, որոնք մինչ հեղափոխությունն անտուն և անտանիք էին։ Հեղափոխությունից հետո, երբ արդեն ունեն ստաբիլ աշխատավարձ, գնել են բնակարաններ Երևանի ամենաբանուկ հատվածներում և իրենց ծննդավայրերում։ Իհարկե, կան այնպիսիք, որ բնակարաններ գնել են ոչ իրենց անունով։ Եվ այսպես, ՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյան – 2019 թվականին՝ Կենտրոն վարչական շրջանում: Հովիկ Աղազարյան – 2021 թվականին՝ Արաբկիր վարչական շրջանում, սակայն ԱԺ բյուջեից ստանում է տան վարձավճարի փոխհատուցում: Մաթևոս Ասատրյան – 2021 թվականին Աջափնյակ վարչական շրջանում, սակայն ԱԺ բյուջեից ստանում է 100 հազար դրամ՝ տան վարձավճարի փոխհատուցում: Ռուստամ Բաքոյան – 2019 թվականին՝ Արարատի մարզի Վեդի համայնքում, հայրը՝ Նոր կյանք համայնքում, նաև ԱԺ բյուջեից ստանում է 100 հազար դրամ՝ տան վարձավճարի փոխհատուցում: Վիլեն Գաբրիելյան – 2022 թվականին՝ քաղաք Երևանում: Արփի Դավոյան – անշարժ գույքի (Երևան քաղաքի Կենտրոնում) հիփոթեք ունի (այլ տվյալ չկա), սակայն ԱԺ բյուջեից ստանում է 100 հազար դրամ՝ տան վարձավճարի փոխհատուցում: Գայանե Եղիազարյան – 2022 թվականին՝ Երևանում: Արման Եղոյան – 2020 թվականին՝ Դիլիջանում, քույրը 2018թ-ին նվիրատվություն է ստացել բնակարան Քանաքեռ- Զեյթունում: Արմեն Խաչատրյան – Երևանում՝ Մալաթիա-Սեբաստիա, հիփոթեք (այլ տվյալ չկա): Հասմիկ Հակոբյան – 2019 թվականին՝ Նոր Նորք վարչական շրջանում: Հրաչյա Հակոբյան – 2020 թվականին՝ Ջրվեժում, 2021 թվականին՝ Ձորաղբյուրում: Վաղարշակ Հակոբյան – 2020 թվականին՝ Արաբկիր վարչական շրջանում, սակայն ԱԺ բյուջեից ստանում է 100 հազար դրամ՝ տան վարձավճարի փոխհատուցում: Թագուհի Ղազարյան – 2022 թվականին՝ Երևանում, սակայն ԱԺ բյուջեից ստանում է 100 հազար դրամ՝ տան վարձավճարի փոխհատուցում: Սոնա Ղազարյան – 2020 թվականին՝ Առինջ գյուղում: Արուսյակ Մանավազյան – 2020 թվականին՝ Աջափնյակ վարչական շրջանում: Էմմա Պալյան – 2022 թվականին՝ Երևանում, սակայն ԱԺ բյուջեից ստանում է 100 հազար դրամ՝ տան վարձավճարի փոխհատուցում: Արուսյակ Ջուլհակյան – հիփոթեք (այլ տվյալ չկա): Ռուբեն Ռուբինյան – Երևանի Շենգավիթ վարչական շրջանում՝ հիփոթեք (այլ տվյալ չկա): Ալեն Սիմոնյան – 2019 թվականին՝ Կենտրոն վարչական շրջանում։ Լիլիթ Ստեփանյան – 2020 թվականին՝ Արաբկիր վարչական շրջանում, սակայն ԱԺ բյուջեից ստանում է 100 հազար դրամ՝ տան վարձավճարի փոխհատուցում։ Լիլիթ Մինասյան – հիփոթեք (այլ տվյալ չկա): Արեն Մկրտչյան – հիփոթեք (այլ տվյալ չկա), սակայն ԱԺ բյուջեից ստանում է 100 հազար դրամ՝ տան վարձավճարի փոխհատուցում: Ծովինար Վարդանյան – հիփոթեք (այլ տվյալ չկա): Վլադիմիր Վարդանյան – հիփոթեք՝ Արաբկիր վարչական շրջանում: Հերիքնազ Տիգրանյան – հիփոթեք (այլ տվյալ չկա): Ահա այսպես, Պարույր Սևակը կասեր՝ մարդ կա՝ ելել է շալակն աշխարհի… ՔՊ-ական պատգամավորները և՛ բնակարան են գնել, և՛ շարունակում են պետությունից տան վարձի գումար ստանալ»: ![]() |

«Այսպես կոչված ընդդիմադիրների դաշտում ամբողջ օրն իրար են հոշոտում». Արթուր Ղազարյան
3900:24
Վարչաբենդի համերգին պետական աշխատողներին ստիպել են մեկ մարդու նման ներկայանալ
4600:18
«Նիկո՛լ Փաշինյան, հա՞շտ եք, որ կոռուպցիան թևածում է ՔՊ-աշունչ «կռուգներում»». Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)
92Երեկ, 23:54
«ԱՄՆ-ի հակասական դիրքորոշումներն անհամատեղելի են դիվանագիտության հետ». Արաղչի
122Երեկ, 23:41
«Ընդդիմությունը կարող է իշխանության վրա փաթաթել սեփական օրակարգեր». Տիգրան Քոչարյան
116Երեկ, 23:24
«Անպայման կհայտնվի մի տերություն, որը Արցախի հայերի վերադարձի հարցը կվերցնի ու կսկսի առաջ մղել». Արա Պողոսյան
176Երեկ, 23:12
«Ես հաղթում եմ այս պատերազմը հաշվի մեծ տարբերությամբ». Թրամփ
174Երեկ, 23:08
«Մարդու իրավունքների պաշտպանը լավ չի պատկերացնում այդ ինստիտուտի ֆունկցիան». Հակոբ Բադալյան
109Երեկ, 23:06

