«Կեղծ թեզ է, թե հարձակման գաղափարը ծագել է Ադրբեջանի մոտ Արցախում ընտրություններից հետո». Սամվել Շահրամանյան
![]() 315 Շաբաթ, 28 հոկտեմբերի, 2023 թ., 21:12 «Արցախի Հանրային հեռուստատեսությանը» տված հարցազրույցում Արցախի Հանրապետության նախագահ Սամվել Շահրամանյանն արձագանքել է այն պնդումներին, թե իբր Ադրբեջանն Արցախի դեմ լայնածավալ հարձակում է սկսել, քանի որ Արցախի Հանրապետության նախագահի ընտրություն է կազմակերպել: «Ծանոթ եմ այդ կեղծ թեզին։ Ուզում եմ ձեզ վստահեցնել, որ ադրբեջանական կողմը հաշվի չի առնում, թե ինչ գործընթացներ են իրականացվում Արցախում, և պարզ է, որ իմ ընտրվելուց հետո´ չի մշակվել այդ ռազմական գործողությունների պլանը։ Դա նախօրոք մշակված էր և պատրաստված էր։ Մենք 9 ամիս եղել ենք բլոկադայի մեջ, վերջին 4 ամիսները՝ պաշարման մեջ։ Վերջին ամիսներին ես՝ որպես Անվտանգության խորհրդի քարտուղար, մշտապես ստանում էի տեղեկություն, և մենք պարբերաբար քննարկում էինք ԱԽ նիստերում, թե ինչ կուտակումներ են Ադրբեջանի ԶՈՒ-ի կողմից իրականացվում մեր շփման գծի ողջ երկայնքով՝ նաև ծանր տեխնիկա, հրետանի, մեծ քանակությամբ անձնակազմ, այդ թվում՝ հատուկ նշանակության, գտնվում էին մեր բնակավայրերին շատ մոտ: Այսքանից հետո ասել, որ վերջին օրերին է այդ գաղափարը ծագել Ադրբեջանի մոտ և Արցախում ընտրությունների հետ է կապված, ճիշտ չէ և կեղծ թեզ է»,- հարցազրույցի ընթացքում ասաց Սամվել Շահրամանյանը։ |

«Շառլատանությունը դարձել է հանրային վարքագիծ ու կենսակերպ». Վահե Լոռենց
8302:06
«Փորձ է արվում քննարկման օրակարգ բերել Արթիկի Հայրենական Մեծ պատերազմի հուշարձանի ապամոնտաժման հարցը». Մհեր Մելքոնյան
9801:06
«Այսպես կոչված ընդդիմադիրների դաշտում ամբողջ օրն իրար են հոշոտում». Արթուր Ղազարյան
13700:24
Վարչաբենդի համերգին պետական աշխատողներին ստիպել են մեկ մարդու նման ներկայանալ
12400:18
«Նիկո՛լ Փաշինյան, հա՞շտ եք, որ կոռուպցիան թևածում է ՔՊ-աշունչ «կռուգներում»». Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)
178Երեկ, 23:54
«ԱՄՆ-ի հակասական դիրքորոշումներն անհամատեղելի են դիվանագիտության հետ». Արաղչի
196Երեկ, 23:41
«Ընդդիմությունը կարող է իշխանության վրա փաթաթել սեփական օրակարգեր». Տիգրան Քոչարյան
141Երեկ, 23:24
«Անպայման կհայտնվի մի տերություն, որը Արցախի հայերի վերադարձի հարցը կվերցնի ու կսկսի առաջ մղել». Արա Պողոսյան
250Երեկ, 23:12
