«Ստիպված էի ուղիղ կապ հաստատել ադրբեջանական կողմի բարձրաստիճան ներկայացուցիչների հետ». Սամվել Շահրամանյան
![]() 251 Շաբաթ, 28 հոկտեմբերի, 2023 թ., 21:48 «Արցախի հանրային հեռուստաընկերությանը» տված հարցազրույցում Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը, պատմելով սեպտեմբերի 19-ին ադրբեջանական կողմի ագրեսիայի սկսման մասին, նշեց. «Ստիպված էի ուղիղ կապ հաստատել ադրբեջանական կողմի բարձրաստիճան ներկայացուցիչների հետ, որոնք ինձ ծանոթ էին և նախկինում էլ Արայիկ Հարությունյանի հետ իրենք ունեցել են կապ և լիազորված էին մեզ հետ իրականացնել համապատասխան աշխատանք: Սկսվեցին բանակցություններ՝ ռազմական գործողությունների դադարեցման հետ կապված: Ինձ փոխանցել են, որ ռազմական գործողություններն ունեն իրենց նպատակները և մինչև դրանց չհասնեն, կրակը չի դադարեցվելու: Իսկ նպատակն էր՝ ամբողջությամբ տիրել Արցախին: Հաշվի առնելով, որ ադրբեջանական կողմն էլ էր կրում լուրջ կորուստներ և նաև այն, որ մեր շրջանները շրջափակման մեջ են, հակառակորդը մոտեցել էր Ստեփանակերտին, նրանց հատուկ նշանակության ստորաբաժանումներն ու զինտեխնիկան Կրկժանի մոտ էին, մեզ մնում էր գնալ զիջումների: Ես առաջարկել եմ՝ իրենք գրավոր ուղարկեն իրենց պահանջները՝ ռազմական գործողությունները անհապաղ դադարեցնելու համար: Հենց առաջին փաստաթուղթը, որը կապիտուլյացիայի մասին էր, մեր կողմից չի ընդունվել: Մեզ համար անընդունելի էր փաստաթղթում առկա «դուրս բերել ՀՀ-ի զինված ուժերի մնացորդները» ձևակերպումը»: |

«Այսպես կոչված ընդդիմադիրների դաշտում ամբողջ օրն իրար են հոշոտում». Արթուր Ղազարյան
3900:24
Վարչաբենդի համերգին պետական աշխատողներին ստիպել են մեկ մարդու նման ներկայանալ
4600:18
«Նիկո՛լ Փաշինյան, հա՞շտ եք, որ կոռուպցիան թևածում է ՔՊ-աշունչ «կռուգներում»». Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)
92Երեկ, 23:54
«ԱՄՆ-ի հակասական դիրքորոշումներն անհամատեղելի են դիվանագիտության հետ». Արաղչի
122Երեկ, 23:41
«Ընդդիմությունը կարող է իշխանության վրա փաթաթել սեփական օրակարգեր». Տիգրան Քոչարյան
116Երեկ, 23:24
«Անպայման կհայտնվի մի տերություն, որը Արցախի հայերի վերադարձի հարցը կվերցնի ու կսկսի առաջ մղել». Արա Պողոսյան
176Երեկ, 23:12
«Ես հաղթում եմ այս պատերազմը հաշվի մեծ տարբերությամբ». Թրամփ
174Երեկ, 23:08
«Մարդու իրավունքների պաշտպանը լավ չի պատկերացնում այդ ինստիտուտի ֆունկցիան». Հակոբ Բադալյան
109Երեկ, 23:06
