Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +3 °C

«Ոչ ազատ, անկախ Արցախ դուք կվերադառնա՞ք». հարց` Արցախի նախագահին

«Ոչ ազատ, անկախ Արցախ դուք կվերադառնա՞ք». հարց` Արցախի նախագահին
339
Շաբաթ, 28 հոկտեմբերի, 2023 թ., 23:00

«Ոչ ազատ, անկախ Արցախ դուք կվերադառնա՞ք».- «Արցախի հանրային հեռուստաընկերության եթերում Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանին հարց հղեց հարցազրուցավար Ծովինար Բարխուդարյանը:
«Ես ունեմ իմ պատկերացումները՝ ինչպիսին պիտի լինի Արցախի կարգավիճակը և ինչպիսին պետք է լինի Արցախը, որ ես և իմ ընտանիքը՝ որպես արցախցի, կարողանանք վերադառնալ»,- ասաց նախագահը: Նա չմանրամասնեց՝ դրա մասին դեռ վաղ է խոսել, դեռ մեծ աշխատանք կա: «Առաջիկայում, եթե նման ձևաչափ ստեղծվի և գործը տեղափոխվի քննարկման փուլ, իհարկե, կխոսենք մեր հանրության հետ: Այս պահին նման քննարկում չկա, բայց ես նախադրյալներ տեսնում եմ»: