«Սոթքի հանքավայրի աշխատանքի դադարեցումը բացասաբար է ազդել ՀՀ տնտեսության վրա». նախարար

Սոթքի ոսկու հանքավայրի աշխատանքի դադարեցումը 2023թ-ին բացասաբար է ազդել ՀՀ տնտեսության աճի ցուցանիշների վրա, ԱԺ-ի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում ասաց ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը՝ ամփոփելով 2023թ-ի հիմնական տնտեսական ցուցանիշները։
Մայիսին տեղեկացրել էինք, որ պարբերական հրետակոծությունների պատճառով Սոթքի բաց հանքի աշխատանքը դադարեցվել է։ Հոկտեմբերին Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը հայտարարեց, որ հանքավայրը մասամբ շարունակում է աշխատել, խոսքը փակ հատվածի մասին է:
Հովհաննիսյանի խոսքով՝ արդյունաբերության վիճակը բացասաբար է ազդել տնտեսական ակտիվության ցուցանիշի վրա, և այստեղ մեծ ազդեցություն է ունեցել հատկապես Սոթի հանքի փակումը։
Իսկ հիմնական տնտեսական աճն ապահովվել է ծառայությունների աճով։ Արդյունքում 2023թ-ի հունվար-սեպտեմբերին տնտեսական ակտիվությունը կազմել է 9.7 տոկոս, թեև օգոստոսին գրանցված բարձր աճը սեպտեմբերին դանդաղել է նաև ծառայությունների ոլորտում։

«Հող մշակող չկա, որովհետև գյուղում ապրելն ու աշխատելը դարձել է անհնարին»․ Հրայր Կամենդատյան
167Երեկ, 16:00
«Հայաստան-Ռուսաստան հարաբերությունները մտել են վտանգավոր փուլ»․ Դավիթ Անանյան
48013.08.2026, 09:00
Իրանը հայտարարել է BRICS-ի նոր զարգացման բանկին միանալու ծրագրերի մասին
143213.08.2026, 00:56
«Մինչև 4000 ընկերություններ փակվեցին՝ զուտ նրա համար, որ մարդը վճարում էր ամսական 200 հազար դրամ, դարձավ 400 հազար դրամ»․ Հայկ Ֆարմանյան (տեսանյութ)
53512.08.2026, 13:42
«Վերջերս գրեթե ամեն օր անջատում են Արաբկիր վարչական շրջանի լույսերը»․ Դավիթ Պետրոսյան
48312.08.2026, 13:36
«ՏԻՄ-երը կարող են առանձին սոցիալական խմբերի տրամադրել գույքահարկի արտոնություններ»․ Հրայր Կամենդատյան
36212.08.2026, 03:06
Ռուսաստանի բյուջեի դեֆիցիտը հունվար-հուլիս ամիսներին գերազանցել է 6 տրիլիոն ռուբլին
92311.08.2026, 21:05
Կանադան պատժամիջոցներ է կիրառել Streit Group-ի նկատմամբ, որի արտադրանքն օգտագործվում է Ռուսաստանի կողմից
144411.08.2026, 21:04