«Մի՞թե ժամանակը չէ մասնագիտական խմբերով համակարգային աշխատանքի անցնելու ընդդեմ ապահայկական քարտեզի». Նարինե Դիլբարյան
![]() 205 Երեքշաբթի, 31 հոկտեմբերի, 2023 թ., 03:18 Հայոց լեզվի պատմության ամբիոնի դոցենտ Նարինե Դիլբարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Հայությունն ամբողջ ազգով, հանրության տարբեր շերտերով առաջնորդի է սպասում, մի կարճ պահ մի թևով ոգևորվում, հետո նորից հուսախաբվում, թևաթափ նզովում իր անզորությունը։ Հայացքն անցյալից ներկա՝ «Ղարաբաղ» կոմիտե, ԱԺ ընդդիմադիր խմբակցություններ, նախաձեռնություններ, արդյունքն՝ անմխիթար։ Իսկ երկրի հակառակ կողմում ծրագրային աշխատանք է, հետևողական կազմաքանդում, թրքաբաժանում քարտեզի, պատմության, ոգու, դատաիրավական, ռազմաքաղաքական, գիտական, կրթական համակարգերի ներուժի ջարդում…. Միթե ժամանակը չէ անձի սպասումից մասնագիտական խմբերով համակարգային աշխատանքի անցնելու ընդդեմ՝ ապահայկական քարտեզի, տնտեսության, դիվանագիտության, ապազգային գիտության ու կրթության, Հայաստանի Հանրապետությունը աշխարհում ու տարածաշրջանում ինքնավար մարզի վերածելու։ Ինչու եք լռում։ Մեսրոպ Մաշտոցի անունն է դարերով հնչել՝ փրկեց հայերին ուծացումից, բայց առանց թիմի, ավագ ու կրտսեր համախոհների, գործընկեր աշակերտների նա ոչինչ չէր անի։ Պատմությունը նրանց դերը ստվերել է, բայց աշխատանքի կատարողն ու հաջողության գրավականը նրանք էին։ Համախոհների այդ թիմն է պետք, ոչ թե անձը…..Սխալ տեղ ենք դուռ փնտրում»։ Աղբյուրը` Նարինե Դիլբարյան |

«Այսպես կոչված ընդդիմադիրների դաշտում ամբողջ օրն իրար են հոշոտում». Արթուր Ղազարյան
3900:24
Վարչաբենդի համերգին պետական աշխատողներին ստիպել են մեկ մարդու նման ներկայանալ
4600:18
«Նիկո՛լ Փաշինյան, հա՞շտ եք, որ կոռուպցիան թևածում է ՔՊ-աշունչ «կռուգներում»». Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)
92Երեկ, 23:54
«ԱՄՆ-ի հակասական դիրքորոշումներն անհամատեղելի են դիվանագիտության հետ». Արաղչի
122Երեկ, 23:41
«Ընդդիմությունը կարող է իշխանության վրա փաթաթել սեփական օրակարգեր». Տիգրան Քոչարյան
116Երեկ, 23:24
«Անպայման կհայտնվի մի տերություն, որը Արցախի հայերի վերադարձի հարցը կվերցնի ու կսկսի առաջ մղել». Արա Պողոսյան
176Երեկ, 23:12
«Ես հաղթում եմ այս պատերազմը հաշվի մեծ տարբերությամբ». Թրամփ
174Երեկ, 23:08
«Մարդու իրավունքների պաշտպանը լավ չի պատկերացնում այդ ինստիտուտի ֆունկցիան». Հակոբ Բադալյան
109Երեկ, 23:06
