«ՀՀ ֆինանսների նախարարությունը հասանելիություն չունի ԼՂ բյուջեին». Վահե Հովհաննիսյան
![]() 508 Երեքշաբթի, 31 հոկտեմբերի, 2023 թ., 12:30 «ԼՂ-ին հատկացումները Հայաստանը տալիս էր երեք ամիսը մեկ. այս պահին, երբ հայտարարվում է, որ իրենց բյուջեն սառեցված է, ՀՀ կառավարությունը տնօրինո՞ւմ է այդ միջոցները, չի՞ տնօրինում»,- ԱԺ-ում դիմելով Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանին՝ հարցրին լրագրողները: Նախարարը նշեց, որ Ֆինանսների նախարարությունը ԼՂ բյուջեին հասանելիություն չունի. ՀՀ-ն տրամադրել է վարկային միջոցներ, վերջին անգամ՝ սեպտեմբերին. «Գումարը բաժանված է տարբեր տրանշերի, ամեն ամիս տարբեր չափաբաժիններով գումարները հատկացվել են»: Հարցին՝ ինչո՞ւ արցախցիներին աշխատավարձ ու թոշակ հիմա հնարավոր չէ տալ, չէ՞ որ ամեն ամիս Հայաստանն այդ գումարները տրամադրել է Արցախին, պատասխանել է. «Մենք թոշակ չենք տվել, մենք գումարները տվել ենք ԼՂ կառավարությանը, ինքը որոշել ա ինչ անի՝ թոշակ տա, այլ ծախսեր անի: Հիմա չենք տալիս, որովհետև կան բռնի տեղահանվածներ ՀՀ-ում... նախ ասեմ, որ համարյա ամբողջ գումարը տրամադրված է, այսինքն՝ էս տարվա համար նախատեսված ամբողջ գումարը տրամադրվել է արդեն»,- արձագանքել է Հովհաննիսյանը: Հարցին՝ հետագայում արցախցիների թոշակի հարցը ինչպե՞ս է պատկերացնում Կառավարությունը, ասել է. «ՀՀ-ում պետք է թոշակ ստանան. հաշվառվեն ՀՀ-ում, գրանցվեն համակարգում»: |

«Փորձ է արվում քննարկման օրակարգ բերել Արթիկի Հայրենական Մեծ պատերազմի հուշարձանի ապամոնտաժման հարցը». Մհեր Մելքոնյան
7501:06
«Այսպես կոչված ընդդիմադիրների դաշտում ամբողջ օրն իրար են հոշոտում». Արթուր Ղազարյան
11100:24
Վարչաբենդի համերգին պետական աշխատողներին ստիպել են մեկ մարդու նման ներկայանալ
10000:18
«Նիկո՛լ Փաշինյան, հա՞շտ եք, որ կոռուպցիան թևածում է ՔՊ-աշունչ «կռուգներում»». Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)
136Երեկ, 23:54
«ԱՄՆ-ի հակասական դիրքորոշումներն անհամատեղելի են դիվանագիտության հետ». Արաղչի
169Երեկ, 23:41
«Ընդդիմությունը կարող է իշխանության վրա փաթաթել սեփական օրակարգեր». Տիգրան Քոչարյան
131Երեկ, 23:24
«Անպայման կհայտնվի մի տերություն, որը Արցախի հայերի վերադարձի հարցը կվերցնի ու կսկսի առաջ մղել». Արա Պողոսյան
216Երեկ, 23:12
«Ես հաղթում եմ այս պատերազմը հաշվի մեծ տարբերությամբ». Թրամփ
209Երեկ, 23:08
