Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +3 °C

«Տասնյակ մարդիկ են ինձ գրում, որ Լևոնին պիտի լսեինք». Թաթուլ Հակոբյան

«Տասնյակ մարդիկ են ինձ գրում, որ Լևոնին պիտի լսեինք». Թաթուլ Հակոբյան
240
Երեքշաբթի, 31 հոկտեմբերի, 2023 թ., 14:18

Լրագրող Թաթուլ Հակոբյանի ֆեյսբուքյան գրառումը. «Լևոն Տեր-Պետրոսյանը հայ քաղաքական մտքի պատմության խորքային և խոշորագույն մտածողն է:
Մենք չպետք է ունենայինք Լևոն, նա ոչ մի կերպ չի տեղավորվում հայկական ավանդական մտածողության շրջանակներում:
Ցավալի է, որ երեք տասնամյակ նրա դեմ տարվում է թունավորման արշավ:
Եթե մինչև 44-օրյա պատերազմը նրան պիտակում էին թրքամետ, հող զիջող և անբարո այլ բառերով, ապա աղետից հետո նրան համարում են Փաշինյանի ուսուցիչ:
Երբևէ մտածել ե՞ք, թե մեր պատմության մեջ երբ է եղել այն միակ ժամանակահատվածը, երբ թուրքական աշխարհը ցավոտ հարված է ստացել:
Տասնյակ մարդիկ են ինձ գրում, որ Լևոնին պիտի լսեինք, Լևոնը ճիշտ էր, Լևոնի հոդվածները, հարցազրույցները, ելույթներն են ուղարկում...
Բարեկամնե՛ր, մի վախեցեք, գրեք հրապարակավ:
Դա առաջին հերթին Ձեզ է օգտակար»:

Աղբյուրը`   Թաթուլ Հակոբյան