Լևոն Մնացականյանին ստիպել են ասել՝ «Արցախը Ադրբեջան է». հրաժարվել է. «Իրավունք»
![]() 383 Չորեքշաբթի, 01 նոյեմբերի, 2023 թ., 10:48 Շարունակվում են լուրերն այն մասին, որ ԱՀ ՊԲ նախկին հրամանատար Լևոն Մնացականյանին Բաքվի բանտում սպանել են: Ըստ այդ լուրերի, նրան ստիպել են ասել՝ «Արցախը Ադրբեջան է», որին չի ենթարկվել, այս մասին գրում է «Իրավունք»-ը: Նշվում է, որ Մնացականյանի հարազատներին մոտ կանգնած աղբյուրները, սակայն, կտրականապես հերքել են այդ լուրերը, մանրամասնելով, որ նշված արտահայտությունը նրան ստիպել են ասել Հակարիի կամրջի վրա՝ ասելով, որ եթե տեսախցիկների առաջ այդ արտահայտություննը անի, կապահովվի նրա անկաշկանդ անցումը Հայաստան: Մնացականյանը, սակայն, հրաժարվել է, սկսվել է քաշքշոց, ու հենց այդտեղ Մնացականյանի ինքնազգացողությունը վատացել է: Նրան միանգամից տեղափոխել են բուժկետ, ապա Բաքվի հիվանդանոց՝ ստենդավորման: Աղբյուրները անդրադարձել են նաև հարցին, թե ինչո՞ւ ի տարբերություն այլ գերեվարված անձանց, Մնացականյանի լուսանկարը Բաքվից չհանրայնացվեց. «Մեր ունեցած տեղեկություններով, Մնացականյանի առողջական վիճակին զուգահեռ, Հակարի կամրջում տեղի ունեցած քաշքշուկի արդյունքում նրա վրա բռնության հետքեր են եղել, ինչը, բնականաբար, ձեռնտու չէր ադրբեջանական կողմին հանրայնացնել: Հարազատների հետ զրույցում Մնացականյանը սակավախոս է եղել, ասել է, որ լավ է, խնդրել է ուղարկել անհրաժեշտ դեղորայք: Եվ հատուկ խնդրել, որ ինչքան Հայաստանում քիչ խոսեն իր մասին, այնքան լավ»: |

«Շառլատանությունը դարձել է հանրային վարքագիծ ու կենսակերպ». Վահե Լոռենց
8302:06
«Փորձ է արվում քննարկման օրակարգ բերել Արթիկի Հայրենական Մեծ պատերազմի հուշարձանի ապամոնտաժման հարցը». Մհեր Մելքոնյան
9801:06
«Այսպես կոչված ընդդիմադիրների դաշտում ամբողջ օրն իրար են հոշոտում». Արթուր Ղազարյան
13700:24
Վարչաբենդի համերգին պետական աշխատողներին ստիպել են մեկ մարդու նման ներկայանալ
12400:18
«Նիկո՛լ Փաշինյան, հա՞շտ եք, որ կոռուպցիան թևածում է ՔՊ-աշունչ «կռուգներում»». Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)
178Երեկ, 23:54
«ԱՄՆ-ի հակասական դիրքորոշումներն անհամատեղելի են դիվանագիտության հետ». Արաղչի
196Երեկ, 23:41
«Ընդդիմությունը կարող է իշխանության վրա փաթաթել սեփական օրակարգեր». Տիգրան Քոչարյան
141Երեկ, 23:24
«Անպայման կհայտնվի մի տերություն, որը Արցախի հայերի վերադարձի հարցը կվերցնի ու կսկսի առաջ մղել». Արա Պողոսյան
250Երեկ, 23:12
