Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +4 °C

«Ադրբեջանական կողմը պատմությունը խեղաթյուրում է՝ փորձելով «Զանգեզուր»-ը ներկայացնել` որպես թուրքական բառ». Տաթևիկ Հայրապետյան

«Ադրբեջանական կողմը պատմությունը խեղաթյուրում է՝ փորձելով «Զանգեզուր»-ը ներկայացնել` որպես թուրքական բառ». Տաթևիկ Հայրապետյան
214
Չորեքշաբթի, 01 նոյեմբերի, 2023 թ., 18:48

ԱԺ նախկին պատգամավոր, ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանի գրառումը. «Ադրբեջանական կողմը պատմությունը խեղաթյուրում է՝ փորձելով Սյունիքին տրվող Զանգեզուր անվանումը ներկայացնել՝ որպես թուրքական բառ, իրականությունը բոլորովին այլ է։
«Հայկական Ձագաձոր / Ձագէձոր տեղանունը բաղկացած է բնիկ հայկական երկու բառերից՝ ձագ «թռչուն, թռչնաձագ» և ձոր, այսինքն՝ ստուգաբանորեն «ձագերի՝ թռչունների ձոր» (հմմտ․ Ձագավանք)։ Թռչնանուններով կազմված տեղանունների այս կաղապարը բազմիցս հանդիպում է Սյունիքում, Արցախում և հայկական այլ տարածքներում, հմմտ․ Աղաւնաձոր, Ծիծեռնավանք, Կաքաւաբերդ, Կաքաւաղբիւր, Հաւաթաղ և այլն։
Հետևաբար, Ձագեձոր (> Զանգեզուր) տեղանվան հայկական ծագումը կասկածի ենթակա չէ։ Զանգեզուր-ի թյուրքական մեկնաբանությունը բացարձակապես անհիմն է․ այն պետք է դիտարկվի որպես ինքնիշխան Հայաստանի Սյունիքի մարզի և այլ տարածքների նկատմամբ ադրբեջանական ոտնձգությունների արդարացման հանցավոր ու վտանգավոր փորձ»։
Հրաչ Մարտիրոսյանի հոդվածն ամբողջությամբ՝ մեկնաբանության մեջ»։