«Պապիրոսը բերանն` ասում է` երեխան մահացած է ծնվել». ծնողները նորածնի մահվան համար մեղադրում են բժշկին
427 Չորեքշաբթի, 01 նոյեմբերի, 2023 թ., 21:18 Այսօր՝ նոյեմբերի 1-ին Վրաստանի հանրապետության Ծալկայի շրջանի բնակիչ՝ 25-ամյա Արտյոմ Հովհաննիսյանն ու նրա հարազատները դիմել են ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանին և իրենց զայրույթն ու վրդովմունքը հայտնել Երևանի ժողովրդին հայտնի Արեշ թաղամասում գործող «Գրիգոր Նարեկացի» բժշկական կենտրոնի ծննդատան բժիշկներից՝ էդիկ Բաղդասարյանի նկատմամբ: Հայրը մասնավորապես պատմել է. «Oրեր առաջ կնոջս բերել ենք այս բժշկական կենտրոն, որտեղ պետք է մեր առաջնեկին ունենայինք: 9 ամիս կնոջս հետազոտման նպատակով բերել ենք այստեղ, ոչ մի գանգատ, բողոք առողջությունից չի ունեցել: Մեզ ասել էին, որ առողջ տղա երեխա ենք ունենալու, անգամ քաշն էին ասել՝ 3 կգ 300 գրամ: Բայց այս ծննդատան վայ-բժիշկ Էդիկ Բաղդասարյանի անփութության հետևանքով մեր երեխային, կարելի է ասել, այս հիվանդանոցում սպանեցին: Թե՛ ես, թե՛ կինս մի քանի անգամ ասել ու խնդրել ենք, որ կեսարյան հատման միջոցով երեխան ծնվի, բժիշկ կոչեցյալ Բաղդասարյանը մեզ ասել է՝ «էդպես չի լինի, Աստված ասում է՝ երեխան պետք է ցավերով ունենան»: Բա եթե այդպես է, որ կինս ցավերի մեջ գալարվում էր, ու խնդրում, աղաչում, բա խի՞ երեխան չծնվեց, երբ ժամեր առաջ ասում էիք, թե հեսա բալիկը լույս աշխարհ կգա ու ամեն ինչ լավ կլինի, ու ժամեր անց ինձ հիվանդանոցից պապիրոսը բերանին դրած ինչ-որ բժիշկ հայտնում է, թե երեխան մահացած է ծնվել: Մեզ էլ համոզում են, թե ոչինչ, նման դեպքեր պատահում են: Կյանքներդ դեմներդ ա, էլի երեխա կունենաք: Ճիշտ ա, մենք մեր երեխային հետ չենք բերի, բայց մեր ցանկությունն է, որպեսզի մեղավոր բժիշկը, ում 2 օր է՝ ման ենք գալիս, թռած է, օրենքի ողջ խստությամբ պատասխանատվության ենթարկվի, որպեսզի հետագայում այն ծանր վիշտը, որ հիմա ապրում ենք մեր ընտանիքներում, ուրիշ ընտանիքներ չզգան»: |
Թուրքիան ռազմական տեխնիկա է ուղարկում Սիրիա (տեսանյութ)
291Երեկ, 23:36«Մանրամասներ՝ Գյումրիում երթուղայինի վթարից». Գոռ Աբրահամյան
161Երեկ, 21:5418-ամյա երիտասարդի մոտ թմրամիջոց է հայտնաբերվել (տեսանյութ)
176Երեկ, 13:12Մանրամասներ՝ հատուկ պահպանվող տարածքում որսագողության դեպքից (տեսանյութ)
190Երեկ, 12:48Bank of China-ի նախկին ղեկավարը դատապարտվել է մահապատժի
59426.11.2024, 20:1816-ամյա աղջիկը ծննդաբերել է ու նորածնին գցել աղբամանը
58326.11.2024, 16:06Թուրքիայում և Ադրբեջանում երկրաշարժ է գրանցվել
41026.11.2024, 10:30Կոթի գյուղում տներ են այրվել
30425.11.2024, 21:12