Ի՞նչ ունեցվածք ունի յուղալի պաշտոններ զբաղեցրած փոխմարզպետը. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Արագածոտնի մարզպետ Սերգեյ Մովսիսյանի տեղակալ Հարություն Գուլյանը յուղալի պաշտոններ սկսել է ստանալ 2018 թվականից հետո։ Գուլյանը մինչ 2018 թվականը եղել է «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ում որպես հսկիչ, «Զարգացման հայկական բանկ» ԲԲԸ-ում՝ անվտանգության աշխատակից, իսկ դրանից առաջ՝ մի քանի ՍՊԸ-ներում խորհրդատու վաճառող, և այլն:
2018 թվականի շրջադարձերից հետո Երևանում ծնված և մեծացած՝ Արագածոտնի մարզի ներկայիս փոխմարզպետը դարձավ այն ժամանակվա տարածքային կառավարման և զարգացման նախարարի օգնականը, տեղակալը: Համաձայնե՛ք՝ լավ աճ է Մոսկվայի Սերվիսի պետական համալսարանի համաշխարհային տնտեսագիտության ֆակուլտետում սովորող անձի համար։ Նկատենք, որ երբ Ջրային կոմիտեի նախագահի տեղակալ էր Գուլյանը, 2019-2021 թվականներին Երևանի տնտեսագիտական համալսարանում մագիստրոսական աստիճան է ստացել։ Ջրային կոմիտեում իրեն չգտած փոխմարզպետը վերադարձել է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության «Հաշվարկային կենտրոն» ՓԲԸ՝ որպես գլխավոր տնօրենի խորհրդական։
Այդ պաշտոնին էլ երկար չի մնացել և 2020 թվականի հուլիսին նշանակվել է Արագածոտնի փոխմարզպետ։ Թվում է՝ ամեն ինչ կարգին է, և սա սովորական անհատի կարիերայի աճ է՝ իր բացառիկ ունակությունների և տաղանդի շնորհիվ, բայց վաճառողից փոխմարզպետ դարձած Գուլյանը, որը գրեթե ամբողջ կյանքը ապրել է Երևանում, հանկարծ փոխմարզպետ է դարձել մայրաքաղաքին մոտ մարզում:
Ուշագրավն այն է, որ փոխմարզպետ Գուլյանը հայտարարագրել է 2 բնակարան, 2-ն էլ՝ Երևանում։ Բազմաբնակարան շենքում գտնվող բնակարաններից առաջինը ձեռք է բերել 2013 թվականին Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում, երբ «Ալեքս Գրիգ» ՍՊԸ-ում մենեջեր էր աշխատում։ Երկրորդ բնակարանը ձեռք է բերել պաշտոնավարման տարիներին՝ 2021 թվականին, Աջափնյակ վարչական շրջանում, երբ արդեն զբաղեցնում էր փոխմարզպետի պաշտոնը։
Ստացվում է, որ փոխմարզպետը մասնակցում է մարզի ղեկավարման գործընթացին, բայց իր իսկ ղեկավարած մարզում չի ապրում և չի պատկերացնում իր ապագան։ Տեղեկացնենք, որ 2016 թվականին Գուլյանը գնել է 2012 թվականի արտադրության, Suzuki մակնիշի մեքենա։ Նրա բանկային հաշիվների մնացորդները կազմել են 2 հազար եվրո և 16 հազար դրամ, էլեկտրոնային հաշիվները և կրիպտոարժույթները կազմել են 133 հազար դրամ, կանխիկ դրամական միջոցները կազմել են 1 մլն 300 հազար դրամ։ Փոխնախարարի՝ 2022 թվականի հաշվետու տարվա եկամուտները կազմել են 16 մլն 283 հազար դրամ, որից 10 մլն 441 հազարը աշխատանքի վարձատրություն է ՀՀ Արագածոտնի մարզպետի աշխատակազմից։ Եկամուտներից 600 հազար դրամն էլ վարկ է «Եվրոպոլիգրաֆ» ՓԲԸ-ից։
Գուլյանի կինը՝ Աննա Հովսեփյանը, հանդիսանում է «Մեյջոր Փարթներս» ՓԲԸ-ի տնօրենը, իսկ ամուսինն այդ կազմակերպությունից վարձակալության դիմաց ստացել է 1 մլն 800 հազար դրամ։ Ստացվում է, որ կինն այնպես է արել, որ կազմակերպությունից ստացած եկամուտները անիմաստ չկորչեն և կրկին վերադառնան ընտանեկան բյուջե։ Նույն կազմակերպությունից Գուլյանը 1 մլն դրամ վարկ է վերցրել, և երևի ինքն էլ վարկի ամսական մարման գումարը կնոջն է տալիս։ Գուլյանը ՊԵԿ-ից ևս գումար է ստացել՝ 2 մլն 441 հազար դրամ, որն էլ, ըստ երեւույթին, եկամտահարկի վերադարձ է վերջում գնած բնակարանի հիփոթեքի մայր գումարը վճարելու համար։ Ստացված վարկերի և փոխառությունների մայր գումարը կազմել է 36 մլն 380 հազար դրամ՝ 81 հազար եվրո, 2 մլն դրամ և 250 հազար դրամ։
Տեղեկացնենք, որ կնոջ բանկային հաշիվների մնացորդները կազմել են 980 հազար դրամ։ Պարզվում է, որ Գուլյանի կինն էլ աշխատում է ՀՀ ՊԵԿ-ում, որտեղից էլ հաշվետու տարում աշխատանքի վարձատրության դիմաց ստացել է 3 մլն 514 հազար դրամ»։
Մանրամասները՝ թերթի համարում։

«Հող մշակող չկա, որովհետև գյուղում ապրելն ու աշխատելը դարձել է անհնարին»․ Հրայր Կամենդատյան
167Երեկ, 16:00
«Հայաստան-Ռուսաստան հարաբերությունները մտել են վտանգավոր փուլ»․ Դավիթ Անանյան
48013.08.2026, 09:00
Իրանը հայտարարել է BRICS-ի նոր զարգացման բանկին միանալու ծրագրերի մասին
143213.08.2026, 00:56
«Մինչև 4000 ընկերություններ փակվեցին՝ զուտ նրա համար, որ մարդը վճարում էր ամսական 200 հազար դրամ, դարձավ 400 հազար դրամ»․ Հայկ Ֆարմանյան (տեսանյութ)
53512.08.2026, 13:42
«Վերջերս գրեթե ամեն օր անջատում են Արաբկիր վարչական շրջանի լույսերը»․ Դավիթ Պետրոսյան
48312.08.2026, 13:36
«ՏԻՄ-երը կարող են առանձին սոցիալական խմբերի տրամադրել գույքահարկի արտոնություններ»․ Հրայր Կամենդատյան
36212.08.2026, 03:06
Ռուսաստանի բյուջեի դեֆիցիտը հունվար-հուլիս ամիսներին գերազանցել է 6 տրիլիոն ռուբլին
92311.08.2026, 21:05
Կանադան պատժամիջոցներ է կիրառել Streit Group-ի նկատմամբ, որի արտադրանքն օգտագործվում է Ռուսաստանի կողմից
144411.08.2026, 21:04