«Որևէ «Թուրանական միջանցք» Իրանի տարածքում չի կարող լինել». Ոսկանյան
![]() 263 Ուրբաթ, 03 նոյեմբերի, 2023 թ., 21:18 Իրանագետ Վարդան Ոսկանյանը թելեգրամյան իր էջում գրում է․ «Բաքվի բարբարոսական վարչախումբը ժամանակին Հայաստանի վրա քարոզչական ներազդեցության նպատակով օգտագործում էր ադրբեջանական ֆինասավորմամբ Իրանում «ուր որ է կառուցվելիք» Ռաշտ-Աստարա երկաթգծի, պատկերավոր ասած, ուրվականը։ Բայց իրականությունն այլ է՝ այդ երկաթուղագիծը մինչև օրս դեռ չի կառուցվել։ Հիմա էլ ալիևյան և էրդողանական վարչախմբերի կողմից նման քարոզչական ուրվական դարձնելու փորձ է կատարվում Իրանով, իբր, անցնելիք «Զանգեզուրյան միջանցքի» հետ՝ առ այն, որ եթե Հայաստանն իրեն «խելոք չպահի» և չհամաձայնի իրականում «Թուրանական միջանցքի» այդ վտանգավոր պատրանքին, ապա դա կիրականացվի Իրանի տարածքով։ Բայց ամենատխուրն այն է, որ չնայած բազմաթիվ մասնագիտական պարզաբանումներին, թշնամական քարոզչական այդ խայծը պարբերաբար կուլ են տալիս հենց մեզանում։ Մինչդեռ բանաձևը շատ պարզ է՝ որևէ «Թուրանական միջանցք» Իրանի տարածքում չի կարող լինել, քանի դեռ այդ հզոր տարածաշրջանային գերտերությունը գոյություն ունի, իսկ Ադրբեջան կոչվող արհեստածին կազմավորման և Հայաստանից բռնազավթված Նախիջևանի միջև հետխորհրդային շրջանում ցամաքային կապը միշտ էլ եղել է իրանական ճանապարհով»։ Աղբյուրը` Ոսկան Սարգսյան |

«Շառլատանությունը դարձել է հանրային վարքագիծ ու կենսակերպ». Վահե Լոռենց
8302:06
«Փորձ է արվում քննարկման օրակարգ բերել Արթիկի Հայրենական Մեծ պատերազմի հուշարձանի ապամոնտաժման հարցը». Մհեր Մելքոնյան
9801:06
«Այսպես կոչված ընդդիմադիրների դաշտում ամբողջ օրն իրար են հոշոտում». Արթուր Ղազարյան
13700:24
Վարչաբենդի համերգին պետական աշխատողներին ստիպել են մեկ մարդու նման ներկայանալ
12400:18
«Նիկո՛լ Փաշինյան, հա՞շտ եք, որ կոռուպցիան թևածում է ՔՊ-աշունչ «կռուգներում»». Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)
178Երեկ, 23:54
«ԱՄՆ-ի հակասական դիրքորոշումներն անհամատեղելի են դիվանագիտության հետ». Արաղչի
196Երեկ, 23:41
«Ընդդիմությունը կարող է իշխանության վրա փաթաթել սեփական օրակարգեր». Տիգրան Քոչարյան
141Երեկ, 23:24
«Անպայման կհայտնվի մի տերություն, որը Արցախի հայերի վերադարձի հարցը կվերցնի ու կսկսի առաջ մղել». Արա Պողոսյան
250Երեկ, 23:12
