Ուրբաթ, 13 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +8 °C

Լարված իրավիճակ՝ Վեդիում

Լարված իրավիճակ՝ Վեդիում
805
Շաբաթ, 04 նոյեմբերի, 2023 թ., 13:18

«Արարատ ցեմենտ» գործարանի աշխատակիցները Վեդիի համայնքապետարանի մոտ են, հավաքվել են մտահոգությամբ՝ իրենց աշխատավայրից ընդամենը մի քանի կմ հեռու ցեմենտի նոր գործարան կառուցելու լուրերը հանգիստ չեն տալիս մարդկանց, գրում է «Հրապարակ»-ը։ Աշխատակիցները վստահ են, որ նոր կառուցվելիք գործարանը կկրճատի ցեմենտի իրացումը, ինչի հետևանքով հարյուրավոր մարդիկ կդառնան գործազուրկ: Քաղաքացիներն ուզում են համայնքապետարան մտնել, որտեղ հանրային լսումներ են նախատեսված՝ «Օրդ» ընկերությանը գործարանի հումքի համար հանքի շահագործման թույլտվություն տալու հարցով. բախվում են մի քանի շարքով կանգնած ոստիկանական պատին: Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։