Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +9 °C

«Նիկո՛լ, կանգ առ, ամոթ է»․ Պետրոս Մակեյան

«Նիկո՛լ, կանգ առ, ամոթ է»․ Պետրոս Մակեյան
268
Կիրակի, 05 նոյեմբերի, 2023 թ., 09:54

«Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության նախկին նախագահ Պետրոս Մակեյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Նիկո՛լ, կանգ առ, ամոթ է։
ՔՊ-ական աղետաբեր իշխանությունը պատերազմում խայտառակ պարտությունից, անհաշիվ կորուստներից, հատկապես Արցախի հայաթափումից ու հանձնումից հետո, շարունակում են ամեն գնով իշխանությունը պահելու գործընթացը՝ իրականացնելով տարատեսակ սանձարձակություններ, մասնավորապես՝ մտածող և պայքարող, արժանապատվություն ունեցող մարդկանց նկատմամբ քրեական հետապնդումներ սկսել շինծու գործերով, այդ թվում՝ գրելու ու խոսելու համար։ Հերթը հասավ իրավապաշտպան Ավետիք Իշխանյանին։ Նիկո՛լ երկիրը վերածել ես դժոխքի, կա՛նգ առ, ամոթ է»։

Աղբյուրը`   Պետրոս Մակեյան