«Հայաստանում գինեգործությունն ու խաղողագործությունը ողբալի վիճակում են». Սամսոն Գրիգորյան

Գործարար Սամսոն Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ի տարբերություն ՀՀ իշխանության ներկայացուցիչների, ովքեր հորդորում են խաղողագործներին քանդել այգին և գնալ այլոց մոտ բանվոր աշխատել, Ավստրիայի իշխանությունները հորդորում են ավելի մեծացնել խողողի այգիները, դրա հետ միասին առաջարկելով նոր լուծումներ և սատարելով բիզնեսի այդ ճյուղին։
Այսպիսով, ամեն ինչ անում են, որպեսզի խաղողագործները ստեղծեն սեփական գինեգործարանները, փոքրիկ, սակայն ավելի արդյունավետ և ավելի որակյալ արտադրանք ստանալով։
Սովորեցնում, բացատրում են, որ բեռնատարում բարձված, կիսափտած խաղողից, չի կարելի լավ գինի ստանալ, որ ողկույզները պետք է լինեն ամբողջական, ոչ մի փչացած հատիկով։ Այս դեպքում փոքրիկ գինեգործական տնտեսությունների արտադրանքը միշտ շահում է մեծ գործարանների համեմատությամբ։
Իսկ ինչպե՞ս պետք է գնորդը, զբոսաշրջիկը կամ արտահանողը ծանոթանա այդ փոքրիկ տնտեսության արտադրանքին։ Սրա համար էլ շատ պարզ լուծում է տրվել։ Տեղում, ֆերմերն իրավունք ունի ստեղծել այսպես ասած հացատուն, որտեղ շատ չնչին հարկեր վճարելով (համարյա անշոշափելի), կարող է վաճառել իր գինին և գյուղատնտեսական բոլոր ապրանքները, բացի տաք ուտեստներից և տաք ըմպելիքներից։
Գյուղմթերքի 30% ը կարող է ձեռք բերված լինել այդ գյուղի այլ ֆերմերներից։ 100% ը պետք է լինի այդ գյուղում արտադրված։
Այսպիսով զբոսաշրջիկը ստանում է կոլորիտային միջավայր, ծանոթանում ազգային առանձնահատկություններին և տեղի էկոլոգիապես մաքուր արտադրանքին։ Ստեղծվում է հնարավորություն ֆերմերի համար, իր գինեգործական արտադրանքը արտահանելու և նոր գնորդներ ներգրավելու ուղղությամբ։
Պետությունը չի կորցնում ընդհանրապես ոչինչ, միայն ձեռք է բերում ավելի կայուն, ավելի ապահովված գյուղաբնակ քաղաքացի, ազատվում է մեծ սոցիալական բեռից, զարգացնում է գինեգործությունը երկրում, ապահովում է գյուղերի զարգացումը, զբոսաշրջության զարգացումը, բնակիչների եկամուտը, արժանապատիվ կյանքն ու կրթությունը, բնակչության աճ է ապահովում։
ՀԳ. Հայաստանում գինեգործությունն ու խաղողագործությունը ողբալի վիճակում են։ Մեր գինու որակը գնահատելու համար, բավական է միայն տեսնել Արարատի մայրուղում շարված խաղողով բարձված մեքենաների և դրանց բեռի անմխիթար տեսքը, այդպես որակյալ գինի ստանալը խիստ կասկածելի է։
Նկարներում այն ամենն է, ինչ ավստրացի ֆերմերը իր հացատանը կարող է վաճառել առանց հարկման։
Սևակ Խլոյանի ուսումնասիրություններից և հավաքած տեղեկություններից»։


«Հող մշակող չկա, որովհետև գյուղում ապրելն ու աշխատելը դարձել է անհնարին»․ Հրայր Կամենդատյան
167Երեկ, 16:00
«Հայաստան-Ռուսաստան հարաբերությունները մտել են վտանգավոր փուլ»․ Դավիթ Անանյան
48013.08.2026, 09:00
Իրանը հայտարարել է BRICS-ի նոր զարգացման բանկին միանալու ծրագրերի մասին
143213.08.2026, 00:56
«Մինչև 4000 ընկերություններ փակվեցին՝ զուտ նրա համար, որ մարդը վճարում էր ամսական 200 հազար դրամ, դարձավ 400 հազար դրամ»․ Հայկ Ֆարմանյան (տեսանյութ)
53512.08.2026, 13:42
«Վերջերս գրեթե ամեն օր անջատում են Արաբկիր վարչական շրջանի լույսերը»․ Դավիթ Պետրոսյան
48312.08.2026, 13:36
«ՏԻՄ-երը կարող են առանձին սոցիալական խմբերի տրամադրել գույքահարկի արտոնություններ»․ Հրայր Կամենդատյան
36212.08.2026, 03:06
Ռուսաստանի բյուջեի դեֆիցիտը հունվար-հուլիս ամիսներին գերազանցել է 6 տրիլիոն ռուբլին
92311.08.2026, 21:05
Կանադան պատժամիջոցներ է կիրառել Streit Group-ի նկատմամբ, որի արտադրանքն օգտագործվում է Ռուսաստանի կողմից
144411.08.2026, 21:04