Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +4 °C

«Ի սկզբանե գիտեի, որ կեղծիք է»․ քաղաքագետ

«Ի սկզբանե գիտեի, որ կեղծիք է»․ քաղաքագետ
282
Կիրակի, 05 նոյեմբերի, 2023 թ., 15:18

Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցի ֆեյսբուքյան գրառումը․ «Ես ի սկզբանե գիտեի, որ Արծվիկ Մինասյանի տեղեկատվությունը, թե իբրև Արման Թաթոյանի ժամանակավոր վարչապետության շուրջ եղել է քննարկում և ընդդիմադիր կոնսենսուսին խանգարել է Լևոն Տեր-Պետրոսյանի անհամաձայնությունը, կեղծիք է:
Լռեցի այն վստահությամբ, որ Տեր-Պետրոսյանի գրասենյակն ու Արման Թաթոյանը հերքելու են այդ լուրը:
Այդպես էլ եղավ:
Հիմա հարց՝ ինչո՞ւ է երկրորդ նախագահի շրջապատը ընդդիմադիր կոնսոլիդացիայի տապալման «մեղավոր» կարգում Առաջին նախագահին, երբ հայտնի է, որ հենց Լևոն Տեր-Պետրոսյանն է երկու անգամ ընդդիմադիր լայն համախմբման բանաձև առաջարկել, ինչը մերժվել է Քոչարյանի կողմից:
Այդ «ինչո՞ւ»-ների մասին մի օր կխոսեմ: Առանց որոշ հարցերի պարզաբանման՝ հնարավոր չէ նոր ընդդիմադիր կոնսոլիդացիա ապահովել»։