Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +6 °C

«Դատարանը Տաթևիկ Վիրաբյանի նկատմամբ կիրառեց տնային կալանք». փաստաբան

«Դատարանը Տաթևիկ Վիրաբյանի նկատմամբ կիրառեց տնային կալանք». փաստաբան
324
Երկուշաբթի, 06 նոյեմբերի, 2023 թ., 21:48

Դատարանը Տաթևիկ Վիրաբյանի նկատմամբ կիրառեց տնային կալանք: Այդ մասին հայտնում է փաստաբան Արսեն Բաբայանը․ «Տաթևը քրեակատարողականից ազատ կարձակվի նոյեմբերի 21-ին»,- մանրամասնել է փաստաբանը։

Հիշեցնենք՝ սեպտեմբերի 20-ին ՀՀ քննչական կոմիտեն հաղորդագրություն տարածեց, որ բռնության և զանգվածային անկարգության կոչերի համար քրեական վարույթ է նախաձեռնվել Տաթևիկ Վիրաբյան անունով օգտատիրոջ նկատմամբ։ Տաթևիկ Վիրաբյանը 2 ամսով կալանավորվեց։ Հոկտեմբերի 19-ին երկարացվեց նրա կալանքի ժամկետը։