«Իշխանության հնչեցրած` դիվերսիֆիկացիայի մասին խոսքերը հեռու են իրականությունից». Բաբկեն Հարությունյան

«Հայրենիք» կուսակցության անդամ Բաբկեն Հարությունյանի գրառումը․ «Դիվերսիֆիկացիայի մասին իշխանությունը ամենաշատն է խոսում, հիմա տեսնենք փաստերը։
ԵԱՏՄ երկներ արտահանումը կազմել է մոտ 2, 8 մլրդ դոլար՝ 2022-ի 9 ամիսների նկատմամբ աճելով 87 տոկոսով (2,65 մլրդ դոլարը Ռուսաստան արտահանման բաժինն է): Իսկ դեպի Եվրամիության (ԵՄ) երկրներ արտահանումը նվազել է 5,1 տոկոսով՝ կազմելով մոտ 576 մլն դոլար, այսինքն ՌԴ գրեթե 5 անգամ ավելի շատ ենք արտահանում քան Եվրոպա, ընդ որում վերջինի դեպքում արտահանման ծավալների անկում ունենք:
Հաջորդը՝ արտահանվել է թանկարժեք և կիսաթանկարժեք քարեր, թանկարժեք մետաղներ և դրանցից իրեր՝ 1,1 մլրդ դոլարի, նախորդ տարվա 9 ամիսների նկատմամբ աճը 85 տոկոս է: Այստեղ հարց է առաջանում, այդ թանկարժեք քարերը վերամշակվե՞լ են Հայաստանում, թե՞ տարանցիկ երկիր ենք հանդիսացել, և արդյոք դա կկրի շարունակական բնույթ։
Արտահանման ծավալներով երկրորդ տեղում մեքենաները, սարքավորումները և մեխանիզմներն են՝ մոտ 900 մլն դոլար, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ աճը 2.2 անգամ։ Սա՞ էլ է դիվերսիֆիկացման մաս, թե՞ օգտվելով ՌԴ հանդեպ կիրառված սանկցիաներից՝ որոշ տնտեսվարողներ վերաարտահանում են անում։
Արտահանման ծավալներում կարևոր է սննդի արտադրանքի արտահանումը, ինչը կազմել է 634 մլն դոլար։ Արտահանվող հիմնական երկրների շարքում ԱՄԷ , Եվրոմիություն, Չինաստան և այլ երկրներ արտահանման կշռի մեծացումը, այնուամենայնիվ հեռու է դեպի Ռուսաստան արտահանման ծավալներից, ինչ է նշանակում է, որ իշխանության հնչեցրած դիվերսիֆիկացիայի մասին խոսքերը հեռու են իրականությունից։
Ի դեպ՝ հարևան Իրան և Վրաստան արտահանման ծավալները չնչին են»:

«Հող մշակող չկա, որովհետև գյուղում ապրելն ու աշխատելը դարձել է անհնարին»․ Հրայր Կամենդատյան
167Երեկ, 16:00
«Հայաստան-Ռուսաստան հարաբերությունները մտել են վտանգավոր փուլ»․ Դավիթ Անանյան
48013.08.2026, 09:00
Իրանը հայտարարել է BRICS-ի նոր զարգացման բանկին միանալու ծրագրերի մասին
143213.08.2026, 00:56
«Մինչև 4000 ընկերություններ փակվեցին՝ զուտ նրա համար, որ մարդը վճարում էր ամսական 200 հազար դրամ, դարձավ 400 հազար դրամ»․ Հայկ Ֆարմանյան (տեսանյութ)
53512.08.2026, 13:42
«Վերջերս գրեթե ամեն օր անջատում են Արաբկիր վարչական շրջանի լույսերը»․ Դավիթ Պետրոսյան
48312.08.2026, 13:36
«ՏԻՄ-երը կարող են առանձին սոցիալական խմբերի տրամադրել գույքահարկի արտոնություններ»․ Հրայր Կամենդատյան
36212.08.2026, 03:06
Ռուսաստանի բյուջեի դեֆիցիտը հունվար-հուլիս ամիսներին գերազանցել է 6 տրիլիոն ռուբլին
92311.08.2026, 21:05
Կանադան պատժամիջոցներ է կիրառել Streit Group-ի նկատմամբ, որի արտադրանքն օգտագործվում է Ռուսաստանի կողմից
144411.08.2026, 21:04