«Թավշյա հեղափոխությունը դրսի հզոր կենտրոնների և ներսի գործակալների կողմից կազմակերպվել էր «Արցախի հարցը լուծելու համար»». Ոսկան Սարգսյան
![]() 200 Հինգշաբթի, 09 նոյեմբերի, 2023 թ., 03:06 Լրագրող Ոսկան Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը. «Բանակում չծառայած Իլհամ Ալիևը, բազում անգամ պլաստիկ վիրահատված իր կնոջ և մտավոր հետամնացի նմանվող որդու հետ դատարկ Ստեփանակերտում մասնակցել է զորահանդեսի։ Արցախյան խնդրից լավատեղյակ բոլորը գիտեն, որ Ադրբեջանը չի հաղթել պատերազմում, այլ գնել է այդ հաղթանակը։ Ռուսաստանը վաղուց Հայաստանի ռազմավարական դաշնակիցը չէ, Արցախում տեղակայված ռուսական զինուժն էլ խաղաղապահներ չեն։ 2016-ի ապրիլյան պատերազմն ահազանգ էր, որ հաջորդ պատերազմը ավելի ուժեղ ու մասշտաբային է լինելու, սակայն Հայաստանի իշխանություն կոչվածը զբաղվեց իր ունեցվածքի պահպանությամբ, ոչ թե՝ հայրենիքի։ 2018-ի թավշյա հեղափոխությունը դրսի հզոր կենտրոնների և ներսի ազդեցիկ գործակալների կողմից կազմակերպվել էր «Արցախի հարցը լուծելու համար», բնակաբանար, ոչ հայանպաստ ձևով։ Սեփական, զրոյական կետից գաղտնի բանակցություններ, թաքուն, վերելակային հանդիպում, «Արցախը Հայաստան է և վերջ» սադրիչ հայտարարություն, 2020 թվականի հուլիսին Տավուշի սահմանագոտու բլրի 2 դիրքի համար ռազմական ավանտյուրա ու մեծ պարգևատրում Սարդարապատում՝ սրանք մեծ աղետ տանող քայլեր էին։ Մենք պարտվել ենք այն պատճառով, որ պետություն չենք կառուցել, այլ՝ թայֆայապետություն՝ կոռուպցիայով, կլաններով, մսխվող վարկերով ու պետական բյուջեով, գրոշներով ծախված մշակույթի տներով, մանկապարտեզներով, դպրոցներով, աղավաղված կրթությամբ, կեղծ ժողովրդավարությամբ, կուսակցական արատավոր համակարգով, գռեհիկ մշակույթով, դեգրադացված հանրությամբ։ 55 միլիարդ դոլար պետական ռեզերվերներ ունեցող Ադրբեջանին մի քանի միլիարդ դոլարը բավական է Հայաստանի համար խնդիրներ առաջացնելու համար, իսկ արտաքին կենտրոնների հետ հարցերը Իլհամը լուծում է նավթ ու գազով, եղբայրական Թուրքիայով, խավիարային դիվանագիտությամբ։ Արցախը կորցրել ենք (ոչ ընդմիշտ), այսպես շարունակվելու, Հայաստանում պետություն չկառուցելու դեպքում պետականությունն էլ կարող ենք կորցրել։ Ելք միշտ կա, սակայն դրա համար գլխավոր պարտվածները պետք է հեռանան, նախկինում երկիրը թալանածները պետք է հեռու գնան քաղաքական դաշտից, Հայաստանը դառնա իրավական պետություն, ազատվի օտարի գաղութի վիճակից։ Շատ դժվար է դա արվելու, սակայն ուրիշ ուղի չկա»: Աղբյուրը` Ոսկան Սարգսյան |

«Ծափ են տալիս տոտալ կախվածությանը Բաքվից». Արգիշտի Կիվիրյան
8403:00
«Թրամփի «Խաղաղության խորհրդին» մաս կազմելն առանձին թեմա է առաջացնում Իրանի կտրվածքով». Գոռ Աբրահամյան
143Երեկ, 23:42
103 տարեկանում մահացել է «չորս մայրցամաքների հետախույզ» Պետրոս Պետրոսյանը
183Երեկ, 23:18
«Պառակտում սերմանողը կառերեսվի մեր ժողովրդի միասնական պատասխանին». Նարեկ Կարապետյան
145Երեկ, 23:00
Ուկրաինան ապրում է աշխարհի ամենախորը ժողովրդագրական ճգնաժամերից մեկը. #CNN
301Երեկ, 22:55
Արարատ Միրզոյանը Ժնևում կմասնակցի Զինաթափման համաժողովի բարձրաստիճան հատվածներին
268Երեկ, 21:43
Ավստրիացի լեռնագնացը դատապարտվել է փոթորկի ժամանակ ընկերուհուն լեռան վրա միայնակ թողնելու համար
316Երեկ, 20:52
Ձերբակալվել են Լվովում ահաբեկչական հարձակում կազմակերպող անձինք
243Երեկ, 19:30
