«Արցախում տեղի էր ունենում Հայաստանի բյուջեի թալանում՝ ՔՊ-ի գլխավորությամբ». Նաիրի Հոխիկյան
![]() 325 Հինգշաբթի, 09 նոյեմբերի, 2023 թ., 00:18 Լրագրող Նաիրի Հոխիկյանը գրառում է կատարել թելեգրամյան իր էջում. «2020-ի պատերազմից հետո հատկապես Արցախում նկատվում էր մի երևույթ, որ շատ մարդիկ փորձում էին կարճ ժամանակում հնարավորինս շատ բան գողանալ, հանել Արցախից։ Դա առավելապես երևում էր պետական չինովնիկների պարագայում։ Հայաստանի իշխանությունը պետական բյուջեից մեծ փողեր էր մտցնում Արցախ, դրա փոքր մասը ծախսվում էր տեղում, իսկ մեծ մասը նույն չինովնիկների միջոցով այլ տարբերակներով վերադառնում Հայաստանի իշխանության գրպանը։ Արդյունքում ստացվում էր, որ միաժամանակ տեղի էր ունենում Հայաստանի բյուջեի թալանում՝ ՔՊ-ի գլխավորությամբ, Արցախի մի շարք պաշտոնյաների ու Հայաստանի որոշ բանկերի մասնակցությամբ։ Հաճախ տպավորություն էր, որ Արցախում շատ մարդիկ պատրաստվում էին հանձնման ու փորձում էին գողանալ ինչ հնարավոր է։ Նույն բանը հիմա կատարվում է Հայաստանում։ Շատ մարդիկ փորձում են թռցնել ով ինչ ու ինչպես կարող է։ Երկիրը թալանելու ամենահեշտ ու յուղոտ կտորը ասֆալտն է։ Իշխանության հետ համատեղ բյուջեից դուրս են գրում պայմանական 6.5 մետր լայնությամբ ճանապարհի փող, կառուցում 6 մետր, ու դա արվում է մի քանի տասնյակ, երբեմն հարյուրավոր կիլոմետրեր' միլիոնների գրպանումով։ Թալանի մյուս տարբերակը շինարարությունն է։ Սնկի նման աճող շենքերի մեծ մասը պատշաճ կերպով չի անցնում մասնագիտական անվտանգային վերահսկողություն։ Գողացված ցեմենտն ու մյուս շինանյութը հավելյալ շահույթ է։ Առանձնահատուկ թալան է իրականացվում պետական պատվերով շինարարության մեջ, հատկապես դպրոցների, որտեղ ևս վերահսկողության բարձրագույն դերը տրված է իշխանության չինովնիկներին։ Հայաստանում թալանվում է ամեն ինչ՝ կրթությունից մինչև առողջապահություն, տնտեսությունից մինչև բանակ։ Թե հնարավոր չէ պետական բյուջեից թալանել, ոմանք թալանում են հանրությանը՝ տարբեր առիթներով փող հավաքելով։ Ամիսներ առաջ բացահայտվեց բանակի համար իբրև թե ռոբոտներ ու հզոր ռենջերներ սարքող մի ՀԿ-ի ամբողջ կեղծիքը, երբ հազարավոր մարդիկ փող էին փոխանցել, այնինչ այդ գումարը գրպանել էին անամոթաբար։ Իշխանության հետ կապ ունեցող կամ նույնիսկ կապ չունեցող, բայց իշխանամետ մի շարք մարդիկ հիմա փորձում են նաև Արցախի հայերին օգնելու պատրվակով փող հավաքել։ Դա էլ են կեղտոտում, դա էլ են օգտագործում թալանի համար։ Այնքան վատ եմ զգում, որ իմ ժողովրդի մեջ խորը արմատացած է առուփախի զգացումը։ Կարծես սահմանափակ ժամանակ է մնացել, ու շատ մարդիկ ուղղակի փորձում են տանել ինչ կարող են։ Այս մտածողությամբ երկիր չենք պահի, էլ չասեմ ուժեղացնելու մասին։ Կանգ առեք, մարդիկ, սա բոլորիս հայրենիքն է»: Աղբյուրը` Նաիրի Հոխիկյան |

«Մեքսիկայում քաղաքացիական պատերազմի նման մի բան է սկսվել». Մհեր Հակոբյան (տեսանյութ)
4409:00
«Իրանական կողմն այժմ աշխատում է միջուկային համաձայնագրի առաջարկի տեքստի վրա». Արաղչի
357Երեկ, 21:37
«Եվրոպական պատվիրակությունները Ժնևում բանակցությունների ժամանակ նստել էին նախասրահում և սուրճ էին խմում». Լավրով
355Երեկ, 16:16
«Եվրոպացիները ոչնչով չեն կարող օգնել Ուկրաինայի շուրջ բանակցություններին». Պեսկով
352Երեկ, 15:52
«Իրանը բոլորովին դեմ չի լինի խաղալ Թրամփի PR-ի վրա, եթե հաջողվի նրա հետ գալ շահեկան գործարքի». Հակոբ Բադալյան
232Երեկ, 14:06
Արաղչին Գրոսսիի հետ քննարկել է Թեհրանի և Վաշինգթոնի միջև անուղղակի բանակցությունները
309Երեկ, 12:57
Չարլզ 3-րդը իրավապահ մարմիններին տրամադրել է հասանելիություն Էնդրյուի փաստաթղթերին
269Երեկ, 11:07
«Պուտինը միշտ անկեղծ է եղել ինձ հետ». Ուիթքոֆ
258Երեկ, 10:45
