Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +3 °C

Ալիևը Ստեփանակերտում հայտարարեց, որ բանակաշինությունը այսուհետ ևս լինելու է իրենց առաջնահերթություններից մեկը

Ալիևը Ստեփանակերտում հայտարարեց, որ բանակաշինությունը այսուհետ ևս լինելու է իրենց առաջնահերթություններից մեկը
211
Չորեքշաբթի, 08 նոյեմբերի, 2023 թ., 18:30

«Մեզ նոր պատերազմ պետք չէ: Մենք հասանք մեր ուզածին, վերականգնեցինք միջազգային իրավունքը, վերականգնեցինք պատմական արդարությունը, վերականգնեցինք մեր ազգային արժանապատվությունը և թշնամուն ցույց տվեցինք իր տեղը։ Թշնամին ծնկի է իջել մեր առջև, և այսօր ես խոսում եմ այստեղ՝ Ադրբեջանի հաղթական զինված ուժերի առջև»,- այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ քիչ առաջ ելույթ ունենալով Ստեփանակերտում տեղի ունեցած զորահանդեսի ժամանակ։
«Մենք կատարել ենք բոլոր առաջադրանքները։ Բայց միևնույն ժամանակ բանակի կառուցման հետ կապված խնդիրները մեզ համար կշարունակեն մնալ առաջնահերթություն։ Թող սա իմանան բոլորը, և ոչ ոք թող չմոռանա դրա մասին»,- ասել է պետության ղեկավարը։