Երեքշաբթի, 21 ապրիլի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +8 °C

Բողոքի ակցիա՝ Փաշինյանի հրաժարականի պահանջով. ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ

Բողոքի ակցիա՝ Փաշինյանի հրաժարականի պահանջով. ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ
290
Հինգշաբթի, 09 նոյեմբերի, 2023 թ., 16:30

Բաղրամյան 26 հասցեում գտնվող նախագահական նստավայրի դիմաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով բողոքի ակցիա է. «3 տարի առաջ այս օրը՝ նոյեմբերի 9-ը դարձավ հայ ժողովրդի պատմության ամենաողբերգական օրերից մեկը: Մի խաբեբա, որը 2018-ին զանգվածային խաբեության ու խարդախության հետևանքով տիրացել էր հայ ժողովրդի իշխանությանը և նենգաբար ու դավադրաբար այն ծառայեցնում էր հայ ժողովրդի թշնամիների շահերին, 3 տարի առաջ այս օրը մինչև վերջին պահը դեռ խաբում էր մեր ժողովրդին»,- հայտարարել է հասարակական, քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանը՝ հավելելով, որ ամեն կերպ պետք է կանգնեցնել աղետաբեր ընթացքը. «Մենք պետք է մեկտեղենք մեր ուժերն ու ջանքերը և այս նստավայրից վռնդենք ու իրավապահներին հանձնենք ազատության մեջ գտնվող ամենամեծ ու ամենավտանգավոր հանցագործին՝ հայրենիքի գողին, հայ ժողովրդի ամենամեծ թշնամուն՝ Նիկոլ Փաշինյանին»,- նշել է Ղազարյանը:

Բողոքի ակցիա՝ Փաշինյանի հրաժարականի պահանջով