Երեքշաբթի, 21 ապրիլի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +6 °C

Անհետ կորածների ծնողները հանդիպել են պատգամավորներին. լարված վիճակ է եղել. «Ժողովուրդ»

Անհետ կորածների ծնողները հանդիպել են պատգամավորներին. լարված վիճակ է եղել. «Ժողովուրդ»
252
Ուրբաթ, 10 նոյեմբերի, 2023 թ., 09:00

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Երկուշաբթի՝ նոյեմբերի 6-ին՝ 44-օրյա պատերազմի 3-րդ տարելիցից օրեր առաջ, Ազգային ժողովում հանդիպում է եղել հանձնաժողովների նախագահների և անհետ կորածների ծնողների հետ։ Քննարկվել են մի շարք հարցեր՝ անհետ կորած զինծառայողներին գտնելու, որոնողական աշխատանքներ կատարելու վերաբերյալ։
Ծնողները հստակ պահանջներ են ներկայացրել, սակայն որևէ արդյունավետ վերջնակետի չեն հանգել։ Լարված իրավիճակ և մթնոլորտ է եղել։ Ազգային ժողով մտել են 10 ծնող, և մտնելուց առաջ էլ նրանց միջև լարված իրավիճակ և լեզվակռիվներ են եղել, ինչպես հանդիպման ընթացքում։ Ծնողներից ոմանք նույնիսկ որոշում են կայացրել հացադուլ հայտարարել»:

Մանրամասները՝ թերթի համարում: