«Հայաստանի Կենտրոնական Բանկը ղեկավարվում է, բայց` հաստատ ոչ Հայաստանի շահերով». Դավիթ Գրիգորյան

Տնտեսագետ Դավիթ Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հայաստանի Կենտրոնական Բանկը ղեկավարվում է՝ բայց հաստատ ոչ Հայաստանի շահերով։ Դատեք ինքներդ։ Ռուսաստանի ԿԲ-ն՝ ելնելով իր պետական շահից, հետզհետե բարձրացրեց վերաֆինանսվորման տոկոսադրույքը։ Այսօր այն 15% է՝ աճի կանխատեսումով։ Դրա հետևանքով Ռուսաստանի բանկերը գումարներ են ներգրավում 12-15%-ով՝ հոկտեմբերին գրանցելով ավանդների ներգրավման ռեկորդային ներհոսք։ Ռեկորդային աճել են նաև Ռուսաստանի պետական և մասնավոր փոխառության պարտատոմսերի ծավալները, որոնց տարեկան եկամտաբերությունն այսօր 13-16% է։ Որտեղի՞ց այս ներհոսքը։ Գանք Հայաստան՝ Հայաստանի բանկերն այսօր ռուբլով ավանդ ներգրավում են 1.8%-ով, փաստացի՝ 0.5% եթե հանենք փոխանակման և եկամտահարկի ծախսերը։ Ինչպե՞ս թէ, ինչո՞ւ համար, ո՞ւմ շահերից՝ հարցեր Հայաստանի ԿԲ-ին։ Ընկերներիս բացատրեմ հայերեն՝ թուրքերը Սևանի մեջ խողովակ են գցել, պոմպակայան տեղադրել ու ջուրը քաշում են բաքու, հոսանքի վարձն էլ Հայաստանի ԿԲ-ն է վճարում՝ պատկերացրի՞ք։ Մայիսին էլ Հոկտեմբերյանի գյուղացիները, բազմաչարչար գյուղացիները ուշքի կգան՝ ջուր չկա ու բահերով ճանապարհները կփակեն։ Ավելացնեմ միայն, որ սեպտեմբերից մինչև այսօր դրամը ռուբլու նկատմամբ արժեզրկվել է 10%-ով ու դեռ նոր է թափ հավաքում։ Այս տրամաբանությամբ էլ մոտավորապես դեպքերը կզարգանան, հետո ներկաները բարեհաջող իրենց աշխատասենյակները կփոխանցեն եկողներին, «եկողներն» էլ կմեղադրեն «նախկիններին»»։

«Հող մշակող չկա, որովհետև գյուղում ապրելն ու աշխատելը դարձել է անհնարին»․ Հրայր Կամենդատյան
167Երեկ, 16:00
«Հայաստան-Ռուսաստան հարաբերությունները մտել են վտանգավոր փուլ»․ Դավիթ Անանյան
48013.08.2026, 09:00
Իրանը հայտարարել է BRICS-ի նոր զարգացման բանկին միանալու ծրագրերի մասին
143213.08.2026, 00:56
«Մինչև 4000 ընկերություններ փակվեցին՝ զուտ նրա համար, որ մարդը վճարում էր ամսական 200 հազար դրամ, դարձավ 400 հազար դրամ»․ Հայկ Ֆարմանյան (տեսանյութ)
53512.08.2026, 13:42
«Վերջերս գրեթե ամեն օր անջատում են Արաբկիր վարչական շրջանի լույսերը»․ Դավիթ Պետրոսյան
48312.08.2026, 13:36
«ՏԻՄ-երը կարող են առանձին սոցիալական խմբերի տրամադրել գույքահարկի արտոնություններ»․ Հրայր Կամենդատյան
36212.08.2026, 03:06
Ռուսաստանի բյուջեի դեֆիցիտը հունվար-հուլիս ամիսներին գերազանցել է 6 տրիլիոն ռուբլին
92311.08.2026, 21:05
Կանադան պատժամիջոցներ է կիրառել Streit Group-ի նկատմամբ, որի արտադրանքն օգտագործվում է Ռուսաստանի կողմից
144411.08.2026, 21:04