ԱԽ քարտուղարի դիզած ունեցվածքը. «Ժողովուրդ»
![]() 693 Շաբաթ, 11 նոյեմբերի, 2023 թ., 09:36 «Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ և Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը, հեղափոխությունից հետո բազմաթիվ հանրահավաքներ վարելով, ստացավ ամենացանկալի պաշտոնը։ 2018 թվականից այս պաշտոնը զբաղեցնելով՝ Արմեն Գրիգորյանը քիչ ունեցվածք չի դիզել։ Ուշագրավն այն է, որ 2018 թվականին, երբ նոր էր նշանակվել ԱԽ քարտուղարի պաշտոնին, աշխատանքի դիմաց ստացած վարձատրությունը այդ տարվա ընթացքում կազմել է 14 մլն 105 հազար դրամ։ Այժմ, երբ գրեթե 5 տարի Գրիգորյանը պաշտոնավարում է, նրա միայն աշխատանքի վարձատրությունը կազմել է 21 մլն 909 հազար դրամ։ Ստացվում է, որ միշտ գործուղումների և կարևոր հանդիպումների մեկնող Գրիգորյանի աշխատանքի վարձատրությունը գրեթե կրկնապատկվել է։ 2018 թվականին Գրիգորյանը անշարժ գույք չի հայտարարագրել, սակայն 2020 թվականի հաշվետու տարվա ընթացքում ձեռք է բերել նոր բնակարան Երևանի Արաբկիր վարչական շրջանի բազմաբնակարան շենքերից մեկում։ Գրիգորյանը նախկինում մեքենա չի ունեցել, սակայն Անվտանգության խորհրդի քարտուղար նշանակվելուց հետո՝ հաջորդ տարի՝ հունվարին, նոր մեքենա է ձեռք բերել. 2019 թվականի հունվարի 22-ին գնել է Lexus մակնիշի մեքենա՝ արտադրված 2005 թվականին։ Նախկինում ընտրական խառնաշփոթների մեջ խառնված՝ Գրիգորյանը հարուստ կենսագրություն չունի։ Նա եղել է ՀՀ նախագահի թեկնածու Անդրիաս Ղուկասյանի նախընտրական շտաբի պետ։ 2015 թվականի Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի ժամանակահատվածում համակարգել է «Քաղաքացի դիտորդ» դիտորդական առաքելությունը, որին ներգրավված են եղել ավելի քան 1000 դիտորդներ։ 2017 թվականի ապրիլին՝ ՀՀ ԱԺ ընտրությունների ընթացքում, համակարգել է «Քաղաքացի դիտորդ» դիտորդական առաքելությունը։ 2018 թվականի ապրիլ-մայիս ամիսներին մասնակցել է Հայաստանում տեղի ունեցող Թավշյա հեղափոխությանը: Այսպիսի կարճ գործունեություն ծավալած քարտուղարի բանկային հաշիվների մնացորդները 2022 թվականին կազմել են 1 մլն 685 հազար դրամ, իսկ տարեկան եկամուտները՝ 27 մլն 454 հազար դրամ։ Ստացվում է, որ Գրիգորյանն էլ այն անտուն ՔՊ-ականներից է, որ հեղափոխությունից հետո նոր տուն գնեց և մեքենա ունեցավ։ Ստացված վարկերի և փոխառությունների մայր գումարի մնացորդը հաշվետու տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմել է 47 մլն 18 հազար դրամ, որը բնակարանի հիփոթեքի մայր գումարն է։ Նա ՊԵԿ-ից ստացել է 5 մլն 545 հազար դրամ, որը եկամտահարկի սկզբունքով հիփոթեքի մայր գումարը մարելու համար է։ Բացի սա, Գրիգորյանը վարկերը մարելուն ուղղել է 6 մլն 429 հազար դրամ։ Հավելենք նաև, որ Արմեն Գրիգորյանն այն հայտնի անցյալ ունեցող քաղաքական գործիչն է, ում չեն կարողանում պաշտոնից հեռացել։ ՔՊ-ում ժամանակ առ ժամանակ նրանից դժգոհություն է հասունանում, ապա՝ նույնքան արագ մարում»։ Մանրամասները՝ թերթի համարում։ |
Թրամփը մինչև 3521% մաքսատուրքեր է սահմանել Ասիայից ներմուծվող արևային մարտկոցների համար
21220:39«Ամիսուկես չէի կարողանում հայտարարագիրը լրացնել»․ Թադևոս Ավետիսյան (տեսանյութ)
318Երեկ, 12:30DHL Express-ը դադարեցնում է 800 դոլարից ավելի մաքսային արժեքով պատվերների առաքումն ԱՄՆ
78420.04.2025, 21:11«Մեր արդար քրտինքով ֆիանսավորվող կառույցներում ինչո՞ւ ենք նման կատաղած վճարումներ անում»․ Սամսոն Գրիգորյան
48419.04.2025, 16:45Շուրջ 50 հազար ԱՄՆ դոլար արժեցած «դարի հաղթանակը»՝ պատուհաս Կառավարության համար. «Ժողովուրդ»
53719.04.2025, 09:00«Պետրոսը կարգադրել է բոլորին՝ Բագրատյանը Հ1 չպիտի գա»․ Հրանտ Բագրատյան
42019.04.2025, 01:36«Զարմանում էի՝ ինչո՞ւ եմ իմ տան համար վճարում 5000 դրամ»․ Արսեն Թորոսյան (տեսանյութ)
47018.04.2025, 15:12«Բա խի՞ չեք ասում, որ Վարդենիսում մարդը գույքահարկի 200 դրամի փոխարեն 5000 է վճարելու»․ Արման Ղազարյան (տեսանյութ)
51118.04.2025, 14:36