«Սրիկայությունն էլ պետք է չափ ու սահման ունենա»․ Անի Կաղինյան
![]() 298 Շաբաթ, 11 նոյեմբերի, 2023 թ., 16:54 Քաղաքացիական ակտիվիստ Անի Կաղինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Կտրել են այն արցախցի ընտանիքների վարձի վճարները, ովքեր, ըստ իրենց, սեփականություն ունեն, բայց ի՞նչ սեփականություն: Օրինակ ամուսիններից մեկը ծնվել է Հայաստանում, Խորհրդային պետությունը նրանց անունը գրել է բնակարան ստանալու օրդերում, 1990-ականների սեփականաշնորհումով այդ մարդիկ, որպես համասեփականատեր են հանդիսացել տվյալ բնակարանում, հետո ամուսնացել են կամ կյանքի բերումով հայտնվել են Արցախում, այնտեղ ընտանիք են կազմել, տուն ու տեղ են դրել, իսկ 30 տարի հետո, որպես պանդուխտ հայտնվել են Հայաստանում: Հայաստանի իրենց համասեփականություն հանդիսացող բնակարանում իրենց ծնողներն են բնակվում, եղբայրները, քույրերը ընտանիքներ են կազմել, արդեն նրանց երեխաներն են ընտանիք կազմել ու երեխաներ ունեն: Հիմա ՀՀ իշխանությունը համարում է, որ Արցախից եկած ընտանիքը կացարան ունի ու կարող է համատեղ բնակվել մեկ այլ մեծ ընտանիքի հետ: Եթե հաշվում ենք, որ միջինը մոտ 70 քառ մետր բնակարանում, եթե ապրում է վեց մարդ, Արցախից էլ նրանց տանը պետք է բնակվեն 10 մարդ էլ, դուրս է գալիս, որ յուրաքանյուրին հասնում է 4,3 քառ մետր բնակտարածք: Ու դրա համար մարդկանց զրկում են վարձավճարից: Որոշում կայացնող սրիկաներ, դուք քանի՞ արցախցի եք տարել ձեր տուն ու փորձել նրանց հետ համատեղ ապրել: Սրիկայությունն էլ պետք է չափ ու սահման ունենա: Ես նման վիճակում հայտնված տասնյակ ընտանիքներ գիտեմ, այդ մարդիկ ի՞նչ անեն»։ Աղբյուրը` Անի Կաղինյան |

«Այսպես կոչված ընդդիմադիրների դաշտում ամբողջ օրն իրար են հոշոտում». Արթուր Ղազարյան
3900:24
Վարչաբենդի համերգին պետական աշխատողներին ստիպել են մեկ մարդու նման ներկայանալ
4600:18
«Նիկո՛լ Փաշինյան, հա՞շտ եք, որ կոռուպցիան թևածում է ՔՊ-աշունչ «կռուգներում»». Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)
92Երեկ, 23:54
«ԱՄՆ-ի հակասական դիրքորոշումներն անհամատեղելի են դիվանագիտության հետ». Արաղչի
122Երեկ, 23:41
«Ընդդիմությունը կարող է իշխանության վրա փաթաթել սեփական օրակարգեր». Տիգրան Քոչարյան
116Երեկ, 23:24
«Անպայման կհայտնվի մի տերություն, որը Արցախի հայերի վերադարձի հարցը կվերցնի ու կսկսի առաջ մղել». Արա Պողոսյան
176Երեկ, 23:12
«Ես հաղթում եմ այս պատերազմը հաշվի մեծ տարբերությամբ». Թրամփ
174Երեկ, 23:08
«Մարդու իրավունքների պաշտպանը լավ չի պատկերացնում այդ ինստիտուտի ֆունկցիան». Հակոբ Բադալյան
109Երեկ, 23:06
