«Լճաշեն․ Ջրասույզ գանձարան» ժամանակավոր ցուցադրություն պատմության թանգարանում

Հայաստանի պատմության թանգարանում բացվել է «Լճաշեն․ ջրազույզ գանձարան» խորագրով ժամանակավոր ցուցադրություն, որտեղ ներկայացված են թանգարանի հավաքածուից մի մեծ հատված, որոնք հայտնաբերվել են 1956-1975 թթ. Լճաշենի ամրոցում և դամբանադաշտի առաջին, երկրորդ և երրորդ տեղամասերում։
Լճաշենը Հայաստանի և հարակից տարածքների պարբերաբար և երկարատև հետազոտված հնագիտական հուշարձաններից է, որտեղ առաջին պեղումները կատարվել են սկսած 1866 թվականից և շարունակվում են մինչև մեր օրերը։
Լճաշենը, իրավամամբ, կարելի է համարել համաշխարհային նշանակության հուշարձան։
Այստեղ պեղումները հատկապես ակտիվացել են այն բանից հետո, երբ 1956 թվականի դրությամբ Սևանա լիճը հետ էր քաշվել մոտ մեկ կիլոմետր։ Ջրերից ազատված հատվածում բացվել էին դամբարանաբլուրներ և բնակատեղիներ։ Այս դամբարանաբլուրների հնագիտական հետազոտությունն առանցքային նշանակության տվյալներ ընձեռեց տարածաշրջանի ուշբրոնզեդարի (Ք․Ա․ 15-14-րդ դդ) ժամանակաշրջանի լուսաբանման համար։
Ջրասույզ այս հուշարձանի պեղումներով հայտնաբերվել են փայտե սայլեր, կառքեր, բրոնզից և այլ մետաղներից պատրաստված իրեր։
Մասնագետների կարծիքով հնավայրից հայտնաբերված մեծ քանակությամբ գտածոների լավ պահպանմանը նպաստել է այն, որ հնավայրը հազարամյակներ շարունակ սուզված է եղել Սևանա լճի քացրահամ ջրի տակ։
Ցուցահանդեսի բացման խոսքում Հայաստանի Պատմության թանգարանի տնօրեն Դավիթ Պողոսյանը ընդգծեց, որ այս ցուցահանդեսի ցուցանմուշները մեզ պատմում են մեզանից դարերով բաժանված հետաքրքիր քաղաքակրթության արհեստների, արվեստների մասին և այս ցուցահանդեսը ինքնին հարգանքի տուրք է հնագետներին, մասնավորապես Հարություն Մնացականյանին, ով երկար տարիներ գլխավորել է Լճաշենի հնագիտական պեղումները։
«Երբ հայտնաբերվեց Լճաշենը, հենց առաջին օրից դարձավ համաշխարհային հնագիտության մի կարևոր մասը, և արտասահմանյան տարբեր հարթակներում տպագրվեցին բազմաթիվ աշխատանքներ, որոնք Լճաշենը դարձրին համաշխարհային կարևորության հուշարձան։ Եվ եթե հարցնեք, թե ո՞րն է այն հուշարձանը Հայաստանից, որի մասին ամենաշատն է խոսվել ու անդրադարձվել, մենք կասենք, որ Լճաշենն է», բացման իր խոսքում նշեց ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի տնօրեն Արսեն Բոբոխյանը։
Ցուցադրությունը բաց կլինի մի քանի ամիս։

























Վարդգես Սուրենյանցի «Լքյալը» 130 տարի անց առաջին անգամ Հայաստանում է. ինչպես է կտավը հայտնվել Ղազախստանում (լուսանկար)
153Երեկ, 21:36
Արցախի մշակույթի նախկին նախարարները դիմել են Ժաննա Անդրեասյանին
27516.09.2026, 14:48
Հայտնի են «Էմմի» մրցանակաբաշխության դափնեկիրները (տեսանյութ)
104015.09.2026, 13:55
«Մատուռն ուսումնասիրված և ընդգրկված չէ գյուղի պատմության և մշակույթի հուշարձանների ցանկում»․ Վարդան Ոսկանյան
57513.09.2026, 16:48
«Երեք հազար տարվա հայկական գավաթների դիզայնին ուշադրություն դարձրեք»․ Սուքիաս Թորոսյան
53813.09.2026, 15:48
Եղեգիսի 1340 թվականի բացառիկ խաչքարը՝ մաշված, բայց կանգուն (լուսանկար)
56012.09.2026, 23:54
«Հավատի խաչվող գույները». Ռոբերտ Էլիբեկյանի արվեստը՝ Մատենադարանի միջնադարյան ձեռագրերի կողքին (լուսանկար)
50912.09.2026, 21:42
Քննարկվել է մարզերի 13 պատմամշակութային օբյեկտներին պատմության և մշակույթի անշարժ հուշարձանի կարգավիճակ տալու հարցը
63910.09.2026, 16:12