«Մենք կանգնելու ենք շատ ավելի խոցելի և դառը իրականության առաջ». Վարդան Օսկանյան
![]() 326 Շաբաթ, 11 նոյեմբերի, 2023 թ., 20:54 ՀՀ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը ֆեյսբուքյան իր էջում մտահոգություններ է հայտնել, որ խաղաղության պայմանագրից մեզ համար ոչ մի բերկրանք էլ չի լինելու, և մենք կանգնելու ենք շատ ավելի խոցելի և դառը իրականության առաջ: «Այս օրերում ամենահաճախակի քննարկվող հարցն, այսպես կոչված, խաղաղության պայմանագրի ստորագրման խնդիրն է մինչև տարվա վերջ: Դրա մասին խոսում են իշխանության բոլոր ներկայացուցիչները՝ վարչապետը, ԱԳ նախարարը, Ավտանգության խորհդրի քարտուղարը: Զգում ես, որ այս մարդիկ խոսում են իրենց թվացյալ «բաց ճակատով» և մեզ ուղղակի ավետում են, որ խաղաղության պայմանագիր է ստորագրվելու, բայց այդ «բաց ճակատի» վրա ակնհայտ հայ ժողովուրդը մի բան է կարդում առ այն, որ այս իշխանության օրերին և այս մարդկանց պատճառով է, որ ժողովուրդը անցել ու անցնում է մեծ արհավիրքի միջով՝ Ղարաբաղի կորուստ, զոհեր, և այս ամենը շարունակվում է, և չգիտենք ինչ անակնկալների առաջ կարող ենք կանգնել: Խաղաղության պայմանագրի շուրջ ընթացող բանակցություններին ես վերաբերվում եմ՝ որպես հայ-թուրքական բանակցություններ և ոչ թե՝ հայ-ադրբեջանական, որովհետև այս բանակցությունների ելքի մեջ հավասարապես շահագրգռված են և Թուրքիան և Ադրբեջանը և իրոք, ինչպիսի ելք էլ որ լինի, դա վերաբերվելու է և Ադրբեջանին և Թուրքիային, այնպես որ, ես դրան վերաբերվելու եմ՝ որպես հայ-թուրքական բանակցություններ»: |

«Շառլատանությունը դարձել է հանրային վարքագիծ ու կենսակերպ». Վահե Լոռենց
4202:06
«Փորձ է արվում քննարկման օրակարգ բերել Արթիկի Հայրենական Մեծ պատերազմի հուշարձանի ապամոնտաժման հարցը». Մհեր Մելքոնյան
8601:06
«Այսպես կոչված ընդդիմադիրների դաշտում ամբողջ օրն իրար են հոշոտում». Արթուր Ղազարյան
12100:24
Վարչաբենդի համերգին պետական աշխատողներին ստիպել են մեկ մարդու նման ներկայանալ
11000:18
«Նիկո՛լ Փաշինյան, հա՞շտ եք, որ կոռուպցիան թևածում է ՔՊ-աշունչ «կռուգներում»». Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)
148Երեկ, 23:54
«ԱՄՆ-ի հակասական դիրքորոշումներն անհամատեղելի են դիվանագիտության հետ». Արաղչի
175Երեկ, 23:41
«Ընդդիմությունը կարող է իշխանության վրա փաթաթել սեփական օրակարգեր». Տիգրան Քոչարյան
133Երեկ, 23:24
«Անպայման կհայտնվի մի տերություն, որը Արցախի հայերի վերադարձի հարցը կվերցնի ու կսկսի առաջ մղել». Արա Պողոսյան
232Երեկ, 23:12
