«Հայվեյզը» Երևան է տեղափոխել իր առաջին սեփական օդանավը
![]() 259 Կիրակի, 12 նոյեմբերի, 2023 թ., 19:48 «Հայվեյզ» ավիաընկերությունը, որը նպատակ ունի հայկական շուկայում զբաղվել բեռնափոխադրումներով, նոյեմբերի 11-ին Երևան է տեղափոխել իր առաջին օդանավը: Գրում է «Հետքը»։ «Boeing 737-400SF» տիպի բեռնատար ինքնաթիռը «Զվարթնոց» է ժամանել բրիտանական «East Midlands» օդանավակայանից (միջանկյալ կանգառ կատարելով վրացական Քութայիսում), որտեղ գտնվում էր 2022 թ. դեկտեմբերից: Օդանավը կառուցվել է 1997 թ., ընդ որում՝ այն ի սկզբանե եղել է ուղևորատար օդանավ և շահագործվել է չինական «China Xinhua Airlines»-ի կողմից (չինական գրանցումը՝ B-2989): Ըստ planespotters.net-ի տվյալների՝ 2012-2013 թթ. ԱՄՆ-ում ինքնաթիռը ձևափոխվել է՝ «Boeing 737-400»-ից դառնալով «Boeing 737-400SF» (SF- Special Freighter, հատուկ բեռնափոխադրող): 2013-ի հունվարին օդանավը ԱՄՆ-ից տեղափոխվել է Ռուսաստան ու հանձնվել նոր շահագործողի՝ ռուսական «Ատրան» բեռնափոխադրող ընկերությանը, որը օդային բեռնափոխադրումների ոլորտում հայտնի «Վոլգա-Դնեպր» ռուսական խմբի ընկերություններից է: Ու չնայած շահագործողը ռուսական օպերատոր էր, ինքնաթիռը գրանցված էր Բերմուդյան կղզիներում՝ որպես VP-BCK: Սա տարածված և օրինական երևույթ էր ռուսական ավիացիայում, որը, սակայն, արևմտյան պատժամիջոցների տակ հայտնվեց այն բանից հետո, երբ Ռուսաստանը հարձակվեց Ուկրաինայի վրա 2022 թ. փետրվարին: Դրանից հետո ռուսական օդանավերն այլևւս չեն գրանցվում Բերմուդներում: 2022 թ. հունվարին օդանավը տեղափոխվել է Շարժա, որտեղ մնացել է մինչև նույն տարվա դեկտեմբեր, իսկ հետո՝ մինչև այս տարվա նոյեմբեր, կայանված էր Մեծ Բրիտանիայում, որտեղից էլ, ինչպես ասվեց, բերվել է Հայաստան: Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուրում: |

«Շառլատանությունը դարձել է հանրային վարքագիծ ու կենսակերպ». Վահե Լոռենց
4202:06
«Փորձ է արվում քննարկման օրակարգ բերել Արթիկի Հայրենական Մեծ պատերազմի հուշարձանի ապամոնտաժման հարցը». Մհեր Մելքոնյան
8601:06
«Այսպես կոչված ընդդիմադիրների դաշտում ամբողջ օրն իրար են հոշոտում». Արթուր Ղազարյան
12100:24
Վարչաբենդի համերգին պետական աշխատողներին ստիպել են մեկ մարդու նման ներկայանալ
11000:18
«Նիկո՛լ Փաշինյան, հա՞շտ եք, որ կոռուպցիան թևածում է ՔՊ-աշունչ «կռուգներում»». Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)
148Երեկ, 23:54
«ԱՄՆ-ի հակասական դիրքորոշումներն անհամատեղելի են դիվանագիտության հետ». Արաղչի
175Երեկ, 23:41
«Ընդդիմությունը կարող է իշխանության վրա փաթաթել սեփական օրակարգեր». Տիգրան Քոչարյան
133Երեկ, 23:24
«Անպայման կհայտնվի մի տերություն, որը Արցախի հայերի վերադարձի հարցը կվերցնի ու կսկսի առաջ մղել». Արա Պողոսյան
232Երեկ, 23:12
