«Ոչ մի բանակցություն՝ մինչև չվերադարձվեն մեր գերիներն ու պատանդները». Նարինե Դիլբարյան
![]() 196 Երկուշաբթի, 13 նոյեմբերի, 2023 թ., 09:06 Հայոց լեզվի պատմության ամբիոնի դոցենտ Նարինե Դիլբարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Հայկական քաղաքական և դիվանագիտական օրակարգի առաջնային խնդիրը Ադրբեջանի կողմից ապօրինաբար գերեվարված և քաղաքական պատանդ դարձած մեր պետական գործիչների՝ ՀՀ քաղաքացիների ազատագրումը պետք է լինի։ Նրանք բոլորը խորհրդանիշեր են, մեր պատմության բարդագույն և վճռորոշ շրջանների նշանային դեմքերը, որոնց ադրբեջանն ուզում է ծնկի բերել՝ ապացուցելու, որ Արցախի Հանրապետությունը ուղեղային մորմոք է, առասպել, ուզում է, որ նրանք էլ միանան այն ազգակործան ու կեղծ հայտարարությանը, թե 86,6 հազար քառակուսի կմ ադրբեջան կա, Արցախն էլ հայկական չէ, ադրբեջան է, Նախիջևանն էլ, Հայաստանն էլ արևմտյան ադրբեջան է, ալիևը ճիշտ է, մենք՝ սխալ, ահաբեկիչ, խաղաղություն աղերսեն և բռնազավթում ստանան։ Բոլորս՝ Հայաստանից Սփյուռք, պիտի պահանջենք մեր պատանդների ազատ արձակումը և վերադարձը, ոչ մի բանակցություն՝ մինչև չվերադարձվեն մեր գերիներն ու պատանդները։ Նրանց հետ մեկտեղ 44-օրյա պատերազմի ռազմագերիներն ու առևանգվածները, բաքվի բանտերում ապօրինաբար խոշտանգվող մեր հայրենակիցները։ Հայաստանի Հանրապետությունը պարտավոր է պայքարել և հասնել իր բոլոր քաղաքացիների ազատ արձակմանը։ Դա յուրաքանչյուրիս սահմանադրական, քաղաքացիական պարտքն է ու պահանջը։ Լռել չի կարելի»: Աղբյուրը` Նարինե Դիլբարյան |

«Շառլատանությունը դարձել է հանրային վարքագիծ ու կենսակերպ». Վահե Լոռենց
13802:06
«Փորձ է արվում քննարկման օրակարգ բերել Արթիկի Հայրենական Մեծ պատերազմի հուշարձանի ապամոնտաժման հարցը». Մհեր Մելքոնյան
12501:06
«Այսպես կոչված ընդդիմադիրների դաշտում ամբողջ օրն իրար են հոշոտում». Արթուր Ղազարյան
15100:24
Վարչաբենդի համերգին պետական աշխատողներին ստիպել են մեկ մարդու նման ներկայանալ
13500:18
«Նիկո՛լ Փաշինյան, հա՞շտ եք, որ կոռուպցիան թևածում է ՔՊ-աշունչ «կռուգներում»». Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)
194Երեկ, 23:54
«ԱՄՆ-ի հակասական դիրքորոշումներն անհամատեղելի են դիվանագիտության հետ». Արաղչի
230Երեկ, 23:41
«Ընդդիմությունը կարող է իշխանության վրա փաթաթել սեփական օրակարգեր». Տիգրան Քոչարյան
150Երեկ, 23:24
«Անպայման կհայտնվի մի տերություն, որը Արցախի հայերի վերադարձի հարցը կվերցնի ու կսկսի առաջ մղել». Արա Պողոսյան
276Երեկ, 23:12
