«Իմ տեղեկություններով, սպասվում է գազի գնի աննախադեպ աճ». Գառնիկ Դանիելյան

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանի ֆեյսբուքյան գրառումը. «Վերջին տարիներին, և հատկապես՝ վերջին ամիսներին, անհասկանալի կերպով թանկանում է դիզվառելիքի գինը։ Հեղուկ գազի արժեքը եթե ամիսներ առաջ 160 դրամ էր, այժմ 220 դրամ է։ «Պրեմիում» տեսակի բենզինի 1 լիտրը արդեն իսկ վաճառվում է 570 դրամով։
Շարունակական գնաճը որևիցե հիմնավորում և բացատրություն չունի։ Ստացվում է, որ վերահսկողության բացակայության պայմաններում, առանց տնտեսագիտական հիմնավորումների տեղի է ունենում գնաճ՝ վնաս հասցնելով մեր քաղաքացիներին։
Նշեմ, որ ԵԱՏՄ ոչ մի պետությունում չկան նման խայտառակ գներ։ Ամենուրեք՝ ՌԴ-ում, Ղազախստանում, Բելառուսում եռակի էժան է դիզվառելիքը։
Հարցը նախևառաջ Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի տիրույթում է։ Սակայն, ի՞նչ ակնկալես այս հանձնաժողովից, երբ դեռ ամիսներ առաջ դիզվառելիքի թանկացման հարցի շուրջ խոսելիս ՄՊՀ նախագահը հայտարարեց, որ հանձնաժողովի պատկերացմամբ Հայաստանում բենզինի գները դեռ մի բան էլ ցածր են։
Շատ հավանական է, որ հենց այս արտահայտությունն էլ առիթ տվեց բենզինի ներկրմամբ և վաճառքով զբաղվող տնտեսվարողներին էլ ավելի բարձրացնելու բենզինի արժեքը։
Իմ տեղեկություններով, առաջիկայում սպասվում է նաև գազի գնի աննախադեպ աճ։ 5 տարի է՝ ինչ քաղաքացին խաբված է՝ դառնալով և՛ տուգանքի մատերիալ, և՛ թանկացումների զոհ»:

«Հող մշակող չկա, որովհետև գյուղում ապրելն ու աշխատելը դարձել է անհնարին»․ Հրայր Կամենդատյան
167Երեկ, 16:00
«Հայաստան-Ռուսաստան հարաբերությունները մտել են վտանգավոր փուլ»․ Դավիթ Անանյան
48013.08.2026, 09:00
Իրանը հայտարարել է BRICS-ի նոր զարգացման բանկին միանալու ծրագրերի մասին
143213.08.2026, 00:56
«Մինչև 4000 ընկերություններ փակվեցին՝ զուտ նրա համար, որ մարդը վճարում էր ամսական 200 հազար դրամ, դարձավ 400 հազար դրամ»․ Հայկ Ֆարմանյան (տեսանյութ)
53512.08.2026, 13:42
«Վերջերս գրեթե ամեն օր անջատում են Արաբկիր վարչական շրջանի լույսերը»․ Դավիթ Պետրոսյան
48312.08.2026, 13:36
«ՏԻՄ-երը կարող են առանձին սոցիալական խմբերի տրամադրել գույքահարկի արտոնություններ»․ Հրայր Կամենդատյան
36212.08.2026, 03:06
Ռուսաստանի բյուջեի դեֆիցիտը հունվար-հուլիս ամիսներին գերազանցել է 6 տրիլիոն ռուբլին
92311.08.2026, 21:05
Կանադան պատժամիջոցներ է կիրառել Streit Group-ի նկատմամբ, որի արտադրանքն օգտագործվում է Ռուսաստանի կողմից
144411.08.2026, 21:04