Առաջարկվում է 27 տարին լրացած և ծառայության չանցած քաղաքացիներին ազատել քրեական պատասխանատվությունից
![]() 174 Երեքշաբթի, 14 նոյեմբերի, 2023 թ., 12:24 ՔՊ-ական պատգամավոր Հայկ Սարգսյանն այսօրվա ասուլիսի ժամանակ ներկայացրել է իր կողմից շրջանառության մեջ դրված օրենքի նախագիծը, որով 27 տարին լրացած, սակայն պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիներին առաջարկվում է կրճատված ժամկետով ծառայության և/կամ ՀՀ պետական բյուջե համապատասխան գումարներ վճարելու միջոցով ազատվել գործող օրենսդրությամբ սահմանված քրեական պատասխանատվությունից։ «Մասնավորապես, 27 տարին լրացած և պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիները կարող են 2 տարի ժամկետով ծառայել բանակում, ծառայել 1 տարի ժամկետով և բյուջե վճարել 2.5 մլն դրամ, ծառայել 6 ամիս ժամկետով և բյուջե վճարել 5 մլն դրամ, ծառայել 1 ամիս ժամկետով և բյուջե վճարել 10 մլն դրամ, և վճարել 15 մլն դրամ՝ ծառայության դիմաց»,- նշել է Սարգսյանը՝ հավելելով, որ գործող կարգավորումներով 27 տարին լրացած քաղաքացիները չեն կարող ծառայել բանակում։ «Գործող օրենսդրությամբ նրանք ունեն միայն մեկ տարբերակ՝ դատապարտվել ազատազրկման: Նախագիծը նպատակ ունի այդ քաղաքացիներին տալ հնարավորություն՝ չդատապարտվելու, ծառայելու կամ գումար վճարելու դիմաց ազատվելու քրեական պատասխանատվությունից»,- հավելել է ՔՊ-ականը: |

«Շառլատանությունը դարձել է հանրային վարքագիծ ու կենսակերպ». Վահե Լոռենց
4202:06
«Փորձ է արվում քննարկման օրակարգ բերել Արթիկի Հայրենական Մեծ պատերազմի հուշարձանի ապամոնտաժման հարցը». Մհեր Մելքոնյան
8601:06
«Այսպես կոչված ընդդիմադիրների դաշտում ամբողջ օրն իրար են հոշոտում». Արթուր Ղազարյան
12100:24
Վարչաբենդի համերգին պետական աշխատողներին ստիպել են մեկ մարդու նման ներկայանալ
11000:18
«Նիկո՛լ Փաշինյան, հա՞շտ եք, որ կոռուպցիան թևածում է ՔՊ-աշունչ «կռուգներում»». Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)
148Երեկ, 23:54
«ԱՄՆ-ի հակասական դիրքորոշումներն անհամատեղելի են դիվանագիտության հետ». Արաղչի
175Երեկ, 23:41
«Ընդդիմությունը կարող է իշխանության վրա փաթաթել սեփական օրակարգեր». Տիգրան Քոչարյան
133Երեկ, 23:24
«Անպայման կհայտնվի մի տերություն, որը Արցախի հայերի վերադարձի հարցը կվերցնի ու կսկսի առաջ մղել». Արա Պողոսյան
232Երեկ, 23:12
