ՀՅԴ Բելգիայի կոմիտեն մերժել է հանդիպել Սինանյանին
![]() 200 Երեքշաբթի, 14 նոյեմբերի, 2023 թ., 15:30 ՀՅԴ Բելգիայի կոմիտեի հաղորդագրությունը. «Բելգիայի հայերի կոմիտեն նոյեմբերի 11-ին նախաձեռնել էր հայ համայնքի ներկայացուցիչների հանդիպումը ՀՀ Վարչապետի աշխատակազմի սփյուռքի գործերով հատուկ հանձնակատար՝ Զարեհ Սինանյանի հետ։ ՀՅԴ Բելգիայի կիմիտեն իր բոլոր ուղեկից միություններով մերժել է մասնակցել այդ հանդիպմանը՝ նկատի ունենալով մինչ օրս Սինանյանի դրսևորած ապազգային և պառակտիչ գործնեությունը։ Հայաստանի կառավարության սույն ներկայացուցիչն իր նշանակման օրից ի վեր հանդես է եկել ապազգային խիստ արտահայտված վարքագծով, մեծ ջանքեր է ներդրել ավանդական ազգային կազմակերպությունների դերը Սփյուռքում նսեմացնելու և տասնամյակներով ստեղծված հզոր կառույցների փոխարեն նորաթուխ նշանակովի անձանց, արհեստականորեն, իբրև համայնքների ներկայացուցիչներ առաջադրելով։ Բնականաբար այս քաղաքականության պատվիրատուն պարոն Սինանյանի անմիջական պետերն են Հայաստանից, որոնք Հայրենիքն այսօր գոյաբանական խնդիրների առջև են կանգնեցրել։ Հանդիպմանը ՀՅԴ ներկա չգտնվելը ոչ մի աղերս չունի սփյուռքյան բոլոր կարող ուժերը հանուն Արցախի և այլ հրատապ ազգային խնդիրների շուրջ համախմբելու մեծ հրամայականի հետ, սակայն միասնության գաղափարը երբեք չեն կարող իրականացնել Հայրենիքը վաճառքի հանած ապազգային ուժերը։ Լիահույս ենք՝ այս ակնառու ճշմարտությունը հետզհետե է՛լ ավելի կհաստատվի, որպեսզի ազգի կարող ուժերը վերջնականապես հանեն մեր երկիրը այս աղետալի վիճակից»: |

«Փորձ է արվում քննարկման օրակարգ բերել Արթիկի Հայրենական Մեծ պատերազմի հուշարձանի ապամոնտաժման հարցը». Մհեր Մելքոնյան
7501:06
«Այսպես կոչված ընդդիմադիրների դաշտում ամբողջ օրն իրար են հոշոտում». Արթուր Ղազարյան
11100:24
Վարչաբենդի համերգին պետական աշխատողներին ստիպել են մեկ մարդու նման ներկայանալ
10000:18
«Նիկո՛լ Փաշինյան, հա՞շտ եք, որ կոռուպցիան թևածում է ՔՊ-աշունչ «կռուգներում»». Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)
136Երեկ, 23:54
«ԱՄՆ-ի հակասական դիրքորոշումներն անհամատեղելի են դիվանագիտության հետ». Արաղչի
169Երեկ, 23:41
«Ընդդիմությունը կարող է իշխանության վրա փաթաթել սեփական օրակարգեր». Տիգրան Քոչարյան
131Երեկ, 23:24
«Անպայման կհայտնվի մի տերություն, որը Արցախի հայերի վերադարձի հարցը կվերցնի ու կսկսի առաջ մղել». Արա Պողոսյան
216Երեկ, 23:12
«Ես հաղթում եմ այս պատերազմը հաշվի մեծ տարբերությամբ». Թրամփ
209Երեկ, 23:08
