«Ասել են՝ Ստեփանակերտ չկա, ձեզ վարկ չենք տալիս». Գեղամ Նազարյան
![]() 244 Երեքշաբթի, 14 նոյեմբերի, 2023 թ., 18:30 Քիչ առաջ Ազգային ժողովում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանը խոսեց արցախցի, գյումրեցի, վանաձորցի տարանջատումների անընդունելիության մասին. «Բախվել ենք մի իրավիճակի, երբ հանդիպում ենք ամոթալի փաստերի հետ: Բերում եմ ընդամենը մեկ օրինակ՝ արցախցի նահատակ հերոս Զորիկ Շահրամանյանի ծնողները՝ Վախթանգն ու Մանուշն, իրենց մեջ այնպիսի ուժ գտան, որ լույս աշխարհ բերեցին փոքրիկ Արիանային, համարձակվեցին հիփոթեքով տուն ձեռք բերել, բայց հիմա հայտնվել են ծանրագույն վիճակում: Նրանք ոչ միայն զրկվեցին Ստեփանակերտում ունեցած իրենց բնակարանից, այլ նաև արդեն 2 ամիս է՝ հերոս Զորիկի զինվորական հայրը չի ստանում զինվորականի իր կենսաթոշակը, իսկ մայրը՝ նորածնի համար նախատեսված նպաստը: Հիփոթեքային վարկը 2-3 ամսով սառեցնելու համար դիմել են բանկ, այնտեղ խոստացել են միայն քննարկել: Իսկ առայժմ ժամկետանց վարկ չունենալու համար ցանկացել են ոսկու գրավադրմամբ բանկերից մեկում գումար ստանալ, բայց մերժվել են: Նրանց ասել են՝ Ստեփանակերտ չկա՝ ձեզ վարկ չենք տալիս: Ինչու պետք է պետությունը, բանկերն այս մարդկանց համար լրացուցիչ դժվարություններ ստեղծեն: Ի դեպ, այս ընտանիքը չի ստացել 100 հազար դրամի օգնությունը և ամեն ամիս տրամադրվող 100 հազար դրամը, քանի որ Արցախից եկել են ավելի շուտ, քան մինչև մեծ ելքը»:
|

«Շառլատանությունը դարձել է հանրային վարքագիծ ու կենսակերպ». Վահե Լոռենց
4202:06
«Փորձ է արվում քննարկման օրակարգ բերել Արթիկի Հայրենական Մեծ պատերազմի հուշարձանի ապամոնտաժման հարցը». Մհեր Մելքոնյան
8601:06
«Այսպես կոչված ընդդիմադիրների դաշտում ամբողջ օրն իրար են հոշոտում». Արթուր Ղազարյան
12100:24
Վարչաբենդի համերգին պետական աշխատողներին ստիպել են մեկ մարդու նման ներկայանալ
11000:18
«Նիկո՛լ Փաշինյան, հա՞շտ եք, որ կոռուպցիան թևածում է ՔՊ-աշունչ «կռուգներում»». Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)
148Երեկ, 23:54
«ԱՄՆ-ի հակասական դիրքորոշումներն անհամատեղելի են դիվանագիտության հետ». Արաղչի
175Երեկ, 23:41
«Ընդդիմությունը կարող է իշխանության վրա փաթաթել սեփական օրակարգեր». Տիգրան Քոչարյան
133Երեկ, 23:24
«Անպայման կհայտնվի մի տերություն, որը Արցախի հայերի վերադարձի հարցը կվերցնի ու կսկսի առաջ մղել». Արա Պողոսյան
232Երեկ, 23:12
