Ամենամյա արձակուրդի տրամադրման նոր կարգավորումները ուժի մեջ կմտնեն դեկտեմբերի 1-ից
![]() 190 Չորեքշաբթի, 15 նոյեմբերի, 2023 թ., 18:24 Ամենամյա արձակուրդի տրամադրման նոր կարգավորումները ուժի մեջ կմտնեն դեկտեմբերի 1-ից։ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը տեղեկացնում է, որ ըստ այդմ՝ կգործի աշխատողների ամենամյա արձակուրդի տրամադրման կարգավորումն այն դեպքերի համար, երբ աշխատողը երկուսուկես տարի անընդմեջ հրաժարվում է իրեն հասանելիք ամենամյա արձակուրդի կամ դրա մի մասի տրամադրումից՝ չներկայացնելով ամենամյա արձակուրդ տրամադրելու մասին դիմում։ Այս պարագայում նախատեսվում է, որ գործատուն կարող է անձամբ որոշել աշխատողին ամենամյա արձակուրդ տրամադրելու ժամանակահատվածը և իրավական ակտն ընդունել՝ առանց համապատասխան դիմումի առկայության: Միաժամանակ, դեկտեմբերի 1-ից ուժի մեջ կմտնի նաև Աշխատանքային օրենսգրքում կատարված այն փոփոխությունը, որով ամրագրվել է գործատուի կողմից աշխատողին տուժանք վճարելու պահանջ այն դեպքերի համար (միջին ամսական աշխատավարձի 0.15%-ի չափով), երբ շուրջ երկուսուկես և ավելի տարի արձակուրդ չի տրամադրում աշխատողին։ Նոր փոփոխությունները չեն տարածվում մինչև այդ կարգավորման ուժի մեջ մտնելը կուտակված ամենամյա արձակուրդների վրա, և կիրառելի կլինեն կարգավորումների ուժի մեջ մտնելուց հետո նոր ձևավորվող աշխատանքային տարիների համար հասանելիք ամենամյա արձակուրդների նկատմամբ։ Հետևաբար, մինչև 2023 թ․ դեկտեմբերի 1-ն ընկած ժամանակահատվածում աշխատողների չօգտագործված արձակուրդների վրա նշված նոր կարգավորումները չեն տարածվի, և մինչ այդ կուտակված արձակուրդներն ամբողջությամբ սպառելու պարտավորություն առկա չէ»,- ասված է հաղորդագրության մեջ։ |

«Ծափ են տալիս տոտալ կախվածությանը Բաքվից». Արգիշտի Կիվիրյան
10903:00
«Թրամփի «Խաղաղության խորհրդին» մաս կազմելն առանձին թեմա է առաջացնում Իրանի կտրվածքով». Գոռ Աբրահամյան
159Երեկ, 23:42
103 տարեկանում մահացել է «չորս մայրցամաքների հետախույզ» Պետրոս Պետրոսյանը
193Երեկ, 23:18
«Պառակտում սերմանողը կառերեսվի մեր ժողովրդի միասնական պատասխանին». Նարեկ Կարապետյան
159Երեկ, 23:00
Ուկրաինան ապրում է աշխարհի ամենախորը ժողովրդագրական ճգնաժամերից մեկը. #CNN
333Երեկ, 22:55
Արարատ Միրզոյանը Ժնևում կմասնակցի Զինաթափման համաժողովի բարձրաստիճան հատվածներին
293Երեկ, 21:43
Ավստրիացի լեռնագնացը դատապարտվել է փոթորկի ժամանակ ընկերուհուն լեռան վրա միայնակ թողնելու համար
338Երեկ, 20:52
Ձերբակալվել են Լվովում ահաբեկչական հարձակում կազմակերպող անձինք
255Երեկ, 19:30
