«Պարտավոր եք այս հարցի պատասխանը և՛ մեզ, և՛ հանրությանը տալ, այնինչ իրավիճակին չեք տիրապետում». Գառնիկ Դանիելյանը` Սանոսյանին
![]() 676 Չորեքշաբթի, 15 նոյեմբերի, 2023 թ., 18:54 ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը ԱԺ-Կառավորություն հարցուպատասխանի ժամանակ հարց բարձրացրեց վառելիքի գների սրընթաց աճի մասին։ «Վերջին ամիսներին սրընթաց թանկանում են դիզվառելիքի, բենզինի, հեղուկ գազի գները․ գրեթե կրկնապատկվում են։ Մի փուլով թանկացավ հեղուկ գազի գինը՝ 160 դրամ դարձավ, մի քանի օրերի ընթացքում էլ 220 դրամը հատել է, նույնը բենզինին է վերաբերում: Այնինչ գների թանկացմանը նպաստող հանգամանք չկա»,- ասաց նա: ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն արձագանքեց, որ ոլորտի վերահսկողություն կա և այն պնդումները, թե քանական խնդիր կա, չեն համապատասխանում իրականությանը։ «Կարգավորված են այն քվոտաները, որոնք սահմանվել են, և լրացուցիչ քվոտաների կարիք կար․ գործընկների հետ համաձայնեցված են, ստորագրված են, և համապատասխան մատակարարումները կանեն: Տրանսպորտային լոգիստիկ խնդիրներ կան, որոնք երբեմն բերում են գների նման տատանումների»,- ասաց նա՝ նշելով նաև, որ շուկայի վերահսկողության հարցերին չի տիրապետում։ Գառնիկ Դանիելյանը վրդովվեց։ «Ամիսներ են անցել, բայց գալիս են նույն պատասխանները տալիս։ Կամ էլ դուք իրավիճակին չեք տիրապետում ամիսներ շարունակ․․ Դուք պարտավոր եք այս հարցի պատասխանը և՛ մեզ, և՛ հանրությանը տալ՝ ինչո՞ւմն է խնդիրը»,- ասաց պատգամավորը։ Նախարարն էլ հակադարձեց, թե «իր մասով նորմալ էլ պատասխանել է․ բայց մրցակցությունն ու վերահսկողույթյունն իր ոլորտը չեն»։ |

«Տնտեսության հրետանին արդյունաբերությունն է»․ Հակոբ Բադալյան
207Երեկ, 11:24
«Ուր է գնալու ՀՀ խաղաղ ատոմային էներգետիկայի ապագան». Գոռ Մադոյան
314Երեկ, 00:30
«Հայաստանում ասֆալտի բիթումը ձեռք է բերվում Իրանի ամենաէժան ու ահավոր անորակ ընկերությունից». Սամսոն Գրիգորյան
43411.02.2026, 23:48
«Էժան ռուսական էներգիան ավարտվեց 2022-ին, հետդարձի ճանապարհ չկա». Մակրոն
48211.02.2026, 21:57
«Փաստորեն, մենք գործարք ենք կնքում դեռևս գոյություն չունեցող տեխնոլոգիաների վերաբերյալ»․ Լևոն Զուրաբյան
28911.02.2026, 10:24
Եվրոմիությունը կարող է արգելել ռուսական բոլոր կրիպտոարժույթային հարթակները
94211.02.2026, 00:48
«ՀՀ-ն հրաժարվում է միջուկային էներգետիկայի մի կարևոր բաղադրիչից՝ քաղաքականից»․ Հակոբ Բադալյան
33011.02.2026, 00:06
«Ռոսատոմը» պատրաստ է հնարավորինս շուտ սկսել ՀՀ-ում ատոմակայանի կառուցման նախագիծը»․ Գալուզին
71410.02.2026, 11:16
