Բորելը հայտնել է, որ Հայաստանին 15 միլիոն եվրոյի աջակցություն կտրամադրվի
![]() 225 Հինգշաբթի, 16 նոյեմբերի, 2023 թ., 19:30 Եվրոմիությունը դատապարտել է 2023 թվականի սեպտեմբերի 19-20-ն Ադրբեջանի կողմից իրականացրած ռազմական գործողությունը, որի հետևանքով Ղարաբաղի ավելի քան 100500 հայ ստիպված է եղել արտագաղթել։ ԵՄ-ի առաջնահերթությունն է մարդասիրական անխոչընդոտ աջակցություն տրամադրել Լեռնային Ղարաբաղում մնացած և Հայաստան հեռացած մարդկանց: Այս մասին ասված է ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելի անունից տարածված հայտարարության մեջ: «ԵՄ-ն Ադրբեջանին կոչ է արել ապահովել Ղարաբաղի հայերի իրավունքներն ու անվտանգությունը, այդ թվում՝ տեղահանվածների վերադարձի իրավունքը, և թույլ տալ տեղում իրավիճակի շարունակական անկախ մշտադիտարկում իրականացնել՝ ի լրումն ՄԱԿ-ի առաքելությունների այցելությունների: ԵՄ-ն կրկնապատկել է մարդասիրական օգնության փաթեթը՝ հասցնելով այն 10,45 միլիոն եվրոյի, ինչպես նաև Հայաստանի խնդրանքով ակտիվացրել է ԵՄ քաղաքացիական պաշտպանության մեխանիզմը: Հայաստանին 15 միլիոն եվրոյի աջակցություն կտրամադրվի՝ հասցեագրելու համար սոցիալ-տնտեսական կարիքները, սննդամթերքի ու վառելիքի ֆինանսավորման հարցերը: Քայլեր են ձեռնարկվում՝ նպաստելու Հայաստանի անվտանգությանը, ճկունությանը և ժողովրդավարական ինստիտուտների կայունությանը, այդ թվում՝ Տնտեսական և ներդրումային ծրագրի շրջանակում։ ԵՄ-ն լիովին հավատարիմ է և աջակցում է Հայաստանի ու Ադրբեջանի միջև բանակցությունների անհապաղ վերսկսմանը և, որպես արդյունք, խաղաղության պայմանագրի կնքմանը»,- ասված է փաստաթղթում։ |

«Շառլատանությունը դարձել է հանրային վարքագիծ ու կենսակերպ». Վահե Լոռենց
6902:06
«Փորձ է արվում քննարկման օրակարգ բերել Արթիկի Հայրենական Մեծ պատերազմի հուշարձանի ապամոնտաժման հարցը». Մհեր Մելքոնյան
9301:06
«Այսպես կոչված ընդդիմադիրների դաշտում ամբողջ օրն իրար են հոշոտում». Արթուր Ղազարյան
12900:24
Վարչաբենդի համերգին պետական աշխատողներին ստիպել են մեկ մարդու նման ներկայանալ
11700:18
«Նիկո՛լ Փաշինյան, հա՞շտ եք, որ կոռուպցիան թևածում է ՔՊ-աշունչ «կռուգներում»». Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)
162Երեկ, 23:54
«ԱՄՆ-ի հակասական դիրքորոշումներն անհամատեղելի են դիվանագիտության հետ». Արաղչի
186Երեկ, 23:41
«Ընդդիմությունը կարող է իշխանության վրա փաթաթել սեփական օրակարգեր». Տիգրան Քոչարյան
137Երեկ, 23:24
«Անպայման կհայտնվի մի տերություն, որը Արցախի հայերի վերադարձի հարցը կվերցնի ու կսկսի առաջ մղել». Արա Պողոսյան
241Երեկ, 23:12
