Անդրանիկ Քոչարյանը խախտել է օրենքը. «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է. «ԱԺ «Հայաստան» խմբակցությունը՝ Արծվիկ Մինասյանի նախաձեռնությամբ, գործընթաց է սկսել՝ 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի լեգիտիմության վերաբերյալ։ Մինասյանի համոզմամբ՝ հանձնաժողովի գործունեության ժամկետն ավարտվել է, բայց հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն ուզում է ձգել, ինչն օրենքի, Սահմանադրության խախտում է: Մինասյանը երեկ գրավոր դիմել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանին՝ ակնկալելով, որ նա՝ որպես օրենսդիր մարմնի բնականոն գործունեության երաշխավոր, կարձանագրի այս փաստը և հանդես կգա ապօրինի գործող հանձնաժողովի լիազորությունների դադարեցման մասին հայտարարությամբ:
Հակառակ դեպքում, Մինասյանն ասում է, այս հարցով պետք է զբաղվեն իրավապահ մարմինները, իրենք դիմում կներկայացնեն իրավապահներին, քանի որ, Մինասյանի բնորոշմամբ, Քոչարյանը «քրեաիրավական հետեւանքներ ունեցող գործողություն է թույլ տվել՝ լիազորությունների անցում, չարաշահում, իրավասու մարմինը թող քննի՝ դրա շահագրգռվածությունը եղել է նյութակա՞ն, խմբակայի՞ն, թե՞ այլ»։
Վկայակոչելով «ԱԺ կանոնակարգ» օրենքը՝ Մինասյանը պնդում է, որ 2023թ. օգոստոսի 11-ից հետո ՀՀ ԱԺ քննիչ հանձնաժողովն այլևս չունի լիազորություններ։ Անդրանիկ Քոչարյանն իրենց խմբակցության հարցմանը գրավոր պատասխանել է՝ ժամկետի երկարաձգումը հիմնավորելով այսպես. «2 տարի շարունակ, ամեն տարի 1 ամսով հանձնաժողովի անդամ պատգամավորներն արձակուրդի մեջ են եղել, հետևաբար՝ հանձնաժողովի գործունեության ժամկետը երկարաձգվում է»։
«Այս հիմնավորումն ապօրինի է, որևէ մարմնի, որևէ պաշտոնատար անձի իրավունք չկա վերապահված, որ իր արձակուրդում գտնվելն իր լիազորությունների ժամկետը երկարաձգելու հիմք դարձնի։ Այդպես լինի՝ ԱԺ-ն պետք է ասի՝ ես ոչ թե 5 տարով եմ, այլ՝ հինգուկես, որովհետև ամեն տարի մեկուկես ամիս արձակուրդ եմ գնում»,- նկատում է Մինասյանը»:
Մանրամասները՝ թերթի համարում:

«Վաղ թե ուշ Արցախի ժողովրդի էթնիկ զտման ու ցեղասպանության մեղավորները պատասխանատվության են ենթարկվելու»․ Արտակ Բեգլարյան
2323:12
«Որոշել ենք թաղման նպաստ տրամադրել միայն սոցիալապես անապահովներին»․ Նիկոլ Փաշինյան
4422:54
«Եթե մարդուն հայրենազրկել են, ո՞վ է պաշտպանելու նրա՝ հայրենիքում ապրելու իրավունքը»․ Մհեր կարագոզյան
4822:36
«Մեր Եկեղեցին բռնազավթված է․ այդ խնդիրը պետք է լուծենք՝ նաև օրենքում կատարելով փոփոխություններ»․ Նիկոլ Փաշինյան
5322:12
«Արևմուտք - ՌԴ հարաբերությունների լարվածության պատճառով ՀՀ-ն կարող է իր իսկ նախաձեռնած ծրագրից դուրս մնալ»․ Նիկոլ Փաշինյան
6721:30
«Քանի դեռ Հայաստանում խաղաղության միջավայր է, Հայաստանի և Ռուսաստանի միջև հարաբերությունները չեն կարող նույնը լինել»․ Նիկոլ Փաշինյան
6621:18
«Եթե խնդիր ենք դնելու, որ Ադրբեջանին ապացուցենք, թե Գանձասարը հայկական է, դա անիմաստ և անիրագործելի է»․ Նիկոլ Փաշինյան
7221:06
«Եթե մենք ամեն ինչին արձագանքենք այնպես, ինչպես սովորաբար միշտ արձագանքել ենք, կհայտնվենք պшտերազմի հորձանուտում»․ Նիկոլ Փաշինյան
7920:42