«Ադրբեջանն իր նպատակները չի թաքցնում». Արթուր Խաչատրյան
![]() 196 Ուրբաթ, 17 նոյեմբերի, 2023 թ., 14:48 ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանն այսօրվա ճեպազրույցի ժամանակ գնահատական հնչեցրեց Ադրբեջանի՝ Վաշինգթոնում նոյեմբերի 20-ին ԱԳ նախարարների մակարդակով կայանալիք հանդիպումից հրաժարվելու վերաբերյալ: «Ադրբեջանը հրաժարվում է ոչ միայն ԱՄՆ միջնորդությամբ բանակցություններից, այլև Եվրոմիության միջնորդությամբ բանակցություններից։ Նրանք Բրյուսել էլ չգնացին, Գրանադա էլ չգնացին, որովհետև արևմտյան հարթակներում նրանք Հայաստանից պոկեցին այն՝ ինչ իրենց պետք էր։ Չմոռանանք, որ առաջին անգամ արևմտյան հարթակում Նիկոլ Փաշինյանը ճանաչեց Ադրբեջանի գերիշխանությունն Արցախի Հանրապետության նկատմամբ։ Նրանք այդ հարթակներում ստացան այն՝ ինչ ուզում էին, հիմա ստանալու բան չունեն։ Ինչո՞վ է դա հղի, հղի է նոր պատերազմով։ Երբ Փաշինյանը խոսում էր խաղաղության դարաշրջանի մասին, էդ նույն պահին տեղեկություն եկավ, որ Ադրբեջանը նոր զենքի գնման պայմանագիր է կնքել։ Ինչքան էլ ասես հալվա, բերանումդ չի քաղցրանա։ Երբեք ոչ մի թուղթ երկրի անվտանգություն չի երաշխավորել։ Ոչ ոք թող իրեն չսփոփի էն մտքով, որ Արցախը կերան և իրանց ախորժակը դրանով փակվեց»,- ասաց Խաչատրյանը: Ըստ նրա՝ Ադրբեջանն իր նպատակները չի թաքցնում. «Ինչ-որ 8 գյուղ, միջանցք, ռեպարացիաներ, իրենց, այսպես կոչված, փախստականների վերադարձ, Հայաստանը կոչում է Արևմտյան Ադրբեջան»: |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
1522:48
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
20020:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
24117:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
20217:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
16517:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
26016:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
29016:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
36315:22
