«Նիկոլը պատմության մեջ մնալու է հենց սրանով». Հովհաննես Ավետիսյան

Հանրային կառավարման մասնագետ Հովհաննես Ավետիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Երեկ Նիկոլն ԱԺ էր գնացել ու գլուխ էր գովում, թե 2018-ի համեմատ պետական բյուջեի եկամուտներն 2024-ին կրկնապատկվելու են և, որ ՀՀ պետական շահը տնտեսական զարգացումն է, որ սա պատմական պահ է և այլն:
Որպես պետական ֆինանսների մասնագետ՝ իհարկե կարող էի վերլուծել այս ամենը, զուգահեռներ տանել, թե նույն 2018-ի համեմատ քանի միլիարդ դոլարով է Նիկոլը ՀՀ պետական պարտքն ավելացրել, իհարկե կարող էի իր նշած հարկային եկամուտների չափը համեմատել ՀՆԱ հետ և տոկոսային առումով ստանալ իր պնդմանը հակադրվող ճշմարտությունը: Պնդում, թե այս լրացուցիչ եկամուտները նրա հաշվին են, որ հարկեր են վճարվում, որոնք նախկինում գրպանվել են տարբեր պաշտոնյաների կողմից (իհարկե սա եղել է, բայց այս հավելյալ աճերը դրա ենթադրյալ չլինելու հաշվին չէ):
Իհարկե կարող էի մի քանի էջ վերլուծություն գրել, թե ինչու այս տնտեսական աճերն աղերս չունեն տնտեսական զարգացման հետ: Բայց չեմ անում, չեմ անում որովհետև իմաստ չկա, որովհետև նրա աշխատանքի միակ «արդյունքը» հետևյալն է և նա պատմության մեջ մնալու է հենց սրանով:
Օրեր առաջ IDFA ֆիլմերի փառատոնին հայ աղջկա նկարած վավերագրական ֆիլմն իր ընտանիքին հասած դժբախտության մասին, որպես լավագույն ֆիլմ է ճանաչվել: Ֆիլմի վերնագիրն է «1489»: Սա անհայտ զոհվածի մարմնին տրված հերթական համարն է, որ ենթադրվում էր իր եղբայրն է, որ դեռ տարուց ավել պետք է սպասեին նույնականացման:
Հազարավոր հայ ընտանիքներին դժբախտություն բերած և դրա համար պատասխանատվություն չստանձնած անձը Նիկոլն է: Հազարներով զոհերի և կորսված հայրենիքի հեղինակն ու պատասխանատուն է Նիկոլը, և այս պատասխանատվությունը չի վերանալու, այս խարանը նրա վրայից չի ջնջվելու, ինչքան էլ, որ միլիարդներով աճեն հարկերն ու տնտեսական օգուտները:
Փողն ու նյութը չեն կարող ոչ մի կերպ մարդկային անիմաստ (իր իսկ գնահատականով) կորուստների ցավը մթագնել, մոռացության տալ, եթե իհարկե մենք անբարո որկրամոլներ չենք:
Ընտրությունը յուրաքանչյուրինս և բոլորինս է: Թողնել, որ մեզ հիմարացնեն և լինել անբարո որկրամոլ, թե լինել պահանջատեր և ի վերջո հասնել արդարության վերականգնման»:

«Ինչպես հաղթել ՔՊ կուսակցությանը»․ Հրայր Կամենդատյան
8600:42
Ալեքսանդր Մխիթարյանը նշանակվել է ԱԺ աշխատակազմի արարողակարգի վարչության պետ
8900:24
«ԱՄՆ-ի հայտարարած «տնտեսական խեղդման» ռազմավարությունը հիմնված է սխալ ենթադրության վրա»․ Վարդան Ոսկանյան
90Երեկ, 23:54
Ադրբեջանի ԱԳ նախարարի տեղակալը ՀՀ-ում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարի հետ քննարկել է TRIPP-ի իրականացման հարցը
153Երեկ, 23:43
«Իրանում հիմնական սպառողական ապրանքների հետ կապված խնդիրներ չկան». Իրանի էկոնոմիկայի նախարար
134Երեկ, 23:25
Իսրայելը հայտարարել է, որ պատրաստ է կանխել Միջերկրական և Կարմիր ծովերում ուժերի հավասարակշռությունը փոխելու փորձերը
133Երեկ, 22:49
«Չայկան հետևո՞ւմ է Աննա Հակոբյանի ընտանեկան արշավին»․ Հակոբ Բադալյան
88Երեկ, 22:36
«ԱՄՆ-ն ընդունում է, որ չի կարող Ռուսաստանի հետ վարվել այնպես, ինչպես այլ երկրների հետ». Լավրով
182Երեկ, 22:25