«Ինչո՞վ է #Inecobank-ը տարբերվում ճանճից». Կարեն Հեքիմյան

Պահպանողական կուսակցության նախագահ Կարեն Հեքիմյանի ֆեյսբուքյան գրառումը. «Ինչո՞վ է Ինեկոբանկը (Inecobank CJSC) տարբերվում ... ճանճից:
Վերջերս պատմեցի, որ Ինեկոբանկը SMS-ով կամ ժամանակակից կապի որևէ միջոցով կենսաթոշակառուին չէր հիշեցրել վերջինիս բանկ այցելելու «պարտականության» մասին: Կենսաթոշակառուն մոռացել էր, բանկ չէր այցելել, բանկը ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն էր դիմել, վերջինս կենսաթոշակառուի կենսաթոշակը չէր վճարել, այն մեկ ամսով մնացել է պետական գանձապետարանում, իսկ կենսաթոշակառուն՝ առանց գումարի:
Գրառումից մի քանի օր անց, ուշ գիշերով, իբր՝ «խնդիրը լուծելու համար», ինձ հետ կապվեց «Inecobank CJSC» անվանմամբ ֆեյսբուքյան օգտատերը, հետո՝ Խաչիյան Ալինան, այնուհետև՝ Թովմասյան Անին, որից հետո՝ կրկին Թովմասյան Անին: Բացի դրանից՝ Ինեկոբանկի զգալի թվով աշխատակիցներ համալրեցին հետևորդներիս շարքերը (երևի, որ «Ֆեյսբուք»-ին բողոքեն):
Ինեկոբանկականները միաձայն պնդում Էին, որ իբր պատրաստ են շտկել սխալը, վերականգել իրավունքը: Սակայն, այսօր պարզվեց, որ վերջիններս ինձ հետ կապվում են, որպեսզի ես .... գրավոր հարց ուղղեմ Ինեկոբանկին: Այսինքն, հարցնեմ, թե բանկի պատճառով առաջացած խնդիրն ինչպես լուծել (՞):
Այլևս հոգնեցի և որոշեցի հարցնել՝
Տիկնայք և պարոնայք, ինչո՞վ է Ինեկոբանկը տարբերվում ... ճանճից:
ՀԳ. Կենտրոնական բանկ (Central Bank of Armenia), ի՞նչ անեմ, որ Ինեկոբանկից ինձ այլևս անիմաստ չանհանգստացնեն»:

Զելենսկին Ուկրաինայի բյուջեի դեֆիցիտը բնութագրել է «տիեզերական չափի»
269Երեկ, 19:48
«Ռուսաստանն ունի գազի՝ աշխարհում ամենամեծ պաշարները». Պուտին
282Երեկ, 18:25
«Պաշտոնյաների աշխատավարձերը կրկին կբարձրանան. աղքատության մակարդակը 21,7% է». Գառնիկ Դանիելյան
25417.09.2026, 20:48
«Եթե ադրբեջանական բենզինը չլիներ՝ ՀՀ-ում բենզինը մի քանի հարյուր դրամով կթանկանար»․ Գևորգ Պապոյան (տեսանյութ)
25917.09.2026, 15:12
«150 դրամ ուղեվարձն ի սկզբանե ընդունածները կարոտ են մնալու այդ նույն 150-ին»․ Մանուկ Սուքիասյան
33216.09.2026, 17:00
«Տարվա սկզբից մինչև հիմա ինչքա՞ն է աճել գյուղատնտեսությունը». Նարեկ Կարապետյանը՝ Նիկոլ Փաշինյանին (տեսանյութ)
33516.09.2026, 16:54
«Առաջիկայում սպասվում է գազի գնի թանկացման ռիսկ»․ Գառնիկ Դանիելյան
27216.09.2026, 15:12
«Միտք եք տալիս ռուսական կողմին, թե գազը թանկացրեք, որ իշխանափոխություն անենք». Տարոն Չախոյանը՝ ընդդիմադիրներին
26416.09.2026, 13:18