«ՄՏՍ Հայաստան» ՓԲԸ-ն ձեռք բերող ընկերության բաժնետերերի տվյալները գաղտնի են պահվում. գործարքի հետքերով

Պարզապես իրական շահառուներին թաքցնելու համար նախատեսված անձ. «ՄՏՍ Հայաստան»-ի գործարքի հետքերով
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2023 թվականի նոյեմբերի 15-ի որոշմամբ՝ համաձայնություն է տրվել «ՄՏՍ Հայաստան» ՓԲԸ-ի բաժնետոմսերի 100%-ը «Ֆեդիլքո Գրուպ Լիմիթիդ» ընկերությանը վաճառելու գործարքի կնքմանը։
Այս մասին գրում է «Հետք»-ն ու հիշեցնում՝ ձեռք բերող ընկերության և դրա բաժնետերերի շղթայի մաս կազմող ընկերությունները 2022թ. Կիպրոսում գրանցված և ոլորտում անհայտ ընկերություններ են:
Աղբյուրը Հանրային ծառայությունը կարգավորող հանձնաժողովին հարցրել է՝ արդյոք վաճառքին համաձայնություն տալուց առաջ հետաքրքրվե՞լ են, թե ով կամ ովքեր են Կիպրոսում գրանցված «Ֆեդիլքո գրուպ լիմիթիդ»-ի իրական շահառուն կամ շահառուները և խնդրել են հայտնել նրանց անունները:
ՀԾԿՀ-ն հայտնել է, որ Էլեկտրոնային հաղորդակցության բնագավառում կարգավորվող անձանց նկատմամբ հսկողության փոխանցման համաձայնության գործընթացը ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից իրականացվում է «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» օրենքի 14-րդ հոդվածի և հանձնաժողովի 2022 թվականի փետրվարի 9-ի N56-Ն որոշմամբ սահմանված՝ էլեկտրոնային հաղորդակցության բնագավառում կարգավորվող անձանց նկատմամբ հսկողության փոխանցումը համաձայնեցնելու կարգի համաձայն, ըստ որի, նշված համաձայնության հարցի քննարկումն իրականացվում է կարգավորվող անձի կողմից ներկայացված հայտի հիման վրա։
«Հաշվի առնելով, որ «ՄՏՍ Հայաստան» ՓԲԸ-ն նշել է, որ ընկերության նկատմամբ հսկողության փոխանցման համաձայնության հայտով ներկայացվող գործարքի գոյության վերաբերյալ տեղեկությունը, ներառյալ՝ գործարքի էական պայմանների վերաբերյալ տեղեկությունը, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 141-րդ հոդվածի հիմքով հանդիսանում է առևտրային գաղտնիք կազմող տեղեկություն, հետևաբար Ձեր կողմից հայցվող՝ «Ֆեդիլքո Գրուպ Լիմիթիդ» ընկերության իրական շահառուի կամ շահառուների վերաբերյալ տեղեկատվությունը՝ «Տեղեկատվության ազատության մասին օրենքի» 8-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին ենթակետի համաձայն, հանձնաժողովի կողմից չի կարող տրամադրվել»,- հարցմանն ի պատասխան՝ հայտնել է հանձնաժողովի անդամ Սեդա Շահինյանը։
Վերջինս նաև նշել է, որ «ՄՏՍ Հայաստան» ՓԲԸ-ն «Տեղեկատվության ազատության մասին օրենքի» համաձայն՝ հանրային նշանակության կազմակերպություն է, ուստի հայցվող տեղեկատվության ստացման նպատակով կարող են դիմել ընկերությանը։
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուրում:

Մոսկվայում դատում են «Սպայկա-Ռուս»-ի հայ ղեկավարներին
7300:30
«Տուրիստական Դիլիջանի փողոցները՝ արևելյան բազար». Ոսկան Սարգսյան
75Երեկ, 23:36
«Ծավի ջրում սնդիկի հայտնաբերումից հետո որևէ տուժած չկա»․ Անահիտ Ավանեսյան (տեսանյութ)
75Երեկ, 23:12
«Իլհամ Ալիևը պատրաստվում է պատերազմի»․ Լիաննա Խաչատրյան
139Երեկ, 22:06
«Կգտնվի՞ եվրոպական արժեքների ջատագով գեթ մեկ ՀԿ, որը կարձանագրի՝ Եղոյանի և թիմի վարքը մաքուր ֆաշիստական է». Լիլիթ Գալստյան
67Երեկ, 21:48
«ՀՀ-ի անունից խոսելու մանդատը որևէ մեկին իրավունք չի տալիս ՀՀ-ի ապագայից դուրս գրել իր քաղաքական հակառակորդներին». Դավիթ Անանյան
73Երեկ, 21:24
«Պատմամշակութային շենքերի ու եկեղեցիների համար ճիշտ լուսավորությունը 2700K-3000K տաքության լույսն է». Էդուարդ Հայրումյան
77Երեկ, 21:00
Ջերմուկի կամուրջը սեպտեմբերի 16-ին փակ է լինելու
72Երեկ, 20:54