Նարեկ Զեյնալյանը բանկում բաժնեմաս է գնել. ի՞նչ ունեցվածք ունի ՔՊ-ական պատգամավորը. «Ժողովուրդ»
![]() 678 Երեքշաբթի, 21 նոյեմբերի, 2023 թ., 09:24 «Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Նարեկ Զեյնալյանը քաղաքական կարիերան սկսել է 2018 թվականի հեղափոխությունից հետո։ Մինչ այդ՝ 2010-2018 թվականներին, Զեյնալյանը «Էրեբունի» բժշկական կենտրոնում աշխատել է որպես բժիշկ-էնդոսկոպիստ։ Բժշկի՝ երկար տարիների կարիերայի ընթացքում համատեղ սեփականությամբ ձեռք է բերել 1 անհատական բնակելի տուն, 2 բնակարան բազմաբնակարան շենքում։ ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի՝ հաշվետու տարվա եկամուտները կազմել են 44 մլն 734 հազար դրամ։ Եկամուտներից 9 մլն 485 հազար դրամը աշխատանքի վարձատրություն է ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմից, 24 հազար դրամը շահաբաժին է «ԱԿԲԱ բանկ» ԲԲԸ-ից, քանի որ, ինչպես նշված է հայտարարագրում, Զեյնալյանը բաժնեմաս ունի նշված բանկում։ Զեյնալյանը այլ եկամուտներ ստացել է ID Bank-ից և «Ինեկոբանկ»-ից։ Պատգամավորի ստացված վարկերի և փոխառությունների մայր գումարի մնացորդը հաշվետու տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմել է 45 մլն 890 հազար դրամ, որը 2 բնակարանի հիփոթեքի մայր գումարի մնացորդն է, և հենց այս պատճառով է, որ Զեյնալյանը ՊԵԿ-ից ստացել է 1 մլն 510 հազար դրամ, որն էլ եկամտահարկի վերադարձի սկզբունքով հիփոթեքի մայր գումարի մնացորդը մարելու համար է»: |

«ՀԷՑ-ի հետ կապված իրավիճակը գնահատում եմ փոքրիկ խմբակի կողմից պարտված»․ Դավիթ Ղազինյան (տեսանյութ)
176Երեկ, 16:36
Պուտինը շեշտեց՝ Հայաստանի համար ռուսական գազի գինն զգալի էժան է, քան Եվրոպայի
39601.04.2026, 20:15
«Հայաստանը Ռուսաստանի հետ քննարկում է ատոմակայանի կառուցման հարցը». Նիկոլ Փաշինյան
32501.04.2026, 20:03
Փաշինյանը հույս ունի, որ ՀՀ-ն կկարողանա ապրանքներ արտահանել Ռուսաստան Ադրբեջանի միջոցով
30801.04.2026, 19:58
«Հայաստանը դեռևս ընտրություն չի կատարի ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի միջև». Նիկոլ Փաշինյան
33101.04.2026, 19:34
«Ռուսաստանը տեսնում է, որ Երևանում քննարկվում են ԵՄ-ի հետ հարաբերությունները». Պուտին
27401.04.2026, 19:27
«Գազատարի որոշ հատվածներ հայտնվել են ռիսկային գոտիներում»․ Վահե Դավթյան (լուսանկար)
69427.03.2026, 16:30
Իրանը գանձում է մինչև 2 միլիոն դոլար Հորմուզի նեղուցով 1 նավարկության համար. #Bloomberg
235125.03.2026, 00:19
