«Մենք կենտրոնացել ենք Սմբատ Հովհաննիսյանի վրա, նա էս գործընթացի մի մասն է». Միքայել Բադալյան
![]() 1718 Երեքշաբթի, 21 նոյեմբերի, 2023 թ., 18:18 «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի տնօրեն, պ․գ․թ․, ուրարտագետ Միքայել Բադալյանը 168TV-ի եթերում խոսել է Սմբատ Հովհաննիսյանի հեղինակած 7-րդ դասարանի հայոց պատմության դասագրքի պատմագիտական սխալների և պատմական փաստերը խեղելու մասին, և թե ինչո՞ւ է դասագիրք գրելը վստահվել միայն մեկ հեղինակի․ «Նախ ամեն ինչ արվում է՝ ցույց տալու համար, որ դասագրքի վերաբերյալ քննարկումներն ունեն քաղաքական բնույթ։ Դա այդպես չէ։ Պետք է զանազանել այս ամենն առողջ գիտական քննարկումներից։ Շատ զարմացա, որ տեսա դասագրքի հեղինակը մի հոգի է, որովհետև խնդիրը տարբեր ժամանակահատվածների մասին է։ Եվ դրանք խիստ մասնագիտական գիտելիքներ են պահանջում։ Ինձ համար խիստ տարօրինակ էր, որ մեկ հոգի է գրել այս աշխատանքը և տարօրինակ է, որ դասագրքի խմբագիրը հեղինակի՝ Սմբատ Հովհաննիսյանի կինն է։ Լրագրողի հարցին, թե իրեն դիմե՞լ են՝ որպես ուրարտագետի, առաջարկ եղե՞լ է, որ Ուրարտուին վերաբերող բաժինն օգնի գրել, Միքայել Բադալյանը նշել է, որ չեն դիմել և նա այն կարծիքն է հայտնել, որ պատմական փաստերի աղավաղումներն ունեն հստակ միտում: «Ոչ թե իրենք են դիմել, այլ մենք ենք դիմել։ Գարնանը նամակ ստացանք մասնակցային դպրոցից, որպեսզի աջակցենք ուրարտական ժամանակաշրջանի լուսանկարներով: Ես դիմել էի Վահրամ Սողոմոնյանին՝ մասնակցային դպրոցի տնօրենին, որ մենք պատրաստ ենք աջակցել այդ դասագրքի ուրարտական հատվածը նայելուն։ Սակայն այդ առաջարկը մերժվեց՝ պատճառաբանությամբ՝ ժամանակ չկա։ Մեզնից ուզել են միայն լուսանկարներ, չնայած որ դրանք իրենք պիտի գտնեին։ ...Յուրաքանչյուր դասագրքում կարող են լինել թերություններ, բացթողումներ։ Սակայն այդ դասագրքերում չեմ տեսել միտում։ Մենք կենտրոնացել ենք Սմբատ Հովհաննիսյանի վրա, նա էս գործընթացի մի մասն է: Էստեղ կա մասնակցային դպրոց։ Պետք է հասկանանք՝ ով է մասնակցային դպրոցի տնօրենը, որտեղ է աշխատել»,- նշեց զրուցակիցը։ |

«Որ մարզում քանի դպրոց է նախատեսում փակել օկուպացիոն վարչակարգը». Կարեն Վրթանեսյան (լուսանկար)
30722.02.2026, 19:54
Հանրությունը հերքում է ԿԳՄՍՆ-ի «հերքումը». «Փաստ»
37721.02.2026, 09:24
ԿԳՄՍՆ-ն հերքում է սեպտեմբերից 231 դպրոց փակելու մասին լուրերը
47920.02.2026, 14:06
«231 դպրոց կփակվի այս տարի մարզերում». Սյուզի Բադոյան
42220.02.2026, 13:40
Հայ ուսանողներին առաջարկում են թուրքական կրթաթոշակ ստանալ (լուսանկար)
61918.02.2026, 20:06
«Քաղաքական հայացքներ արտահայտելու համար շատերիս ազատել են բուհերից»․ Մենուա Սողոմոնյան (տեսանյութ)
53518.02.2026, 11:12
«Ծնողն ահազանգում է Երևանի թիվ 197 դպրոցում հնարավոր դրամահավաքների մասին»․ Կարինե Թորոսյան
85416.02.2026, 11:24
«Ինչո՞ւ է ԵՊՀ-ն «տակ տալիս»». Կարեն Հեքիմյան
124008.02.2026, 18:54
