«Սմբատ Հովհաննիսյանն ինձ հետ զրույցում ասաց, թե Էրեբունին միֆ է, իսկ մենք կապ ունենք մոնղոլների հետ». ուրարտագետ
![]() 161 Երեքշաբթի, 21 նոյեմբերի, 2023 թ., 19:00 168.ամ-ի եթերում ուրարտագետ Միքայել Բադալյանը, խոսելով Սմբատ Հովհանյիսյանի՝ մեծ աղմուկ հանած գրքի ու հեղինակի մասին, նշեց, որ նրա հետ հանդիպում է ունեցել և նա բավական պատրաստված տպավորություն է թողել։ «Մեր խոսակցության ընթացքում նա ինձ հասկացնում էր, որ մենք, իբրև թե, Ուրարտուի հետ ուղիղ կապ չունենք։ Նույնիսկ կասկածի տակ է դրել Էրեբունի-Երևան կապը: Ասում է՝ եկեք ինքնություն, ժառանգություն, էս ամեն ինչը թողնենք: Ասում էր նաև, որ Էրեբունին Սովետի ժամանակ են հորինել, միֆ է: Ըստ Հովհաննիսյանի՝ մենք կապ ունենք մոնղոլների հետ: Ես նրան հիշեցրի, որ դա գենետիկորեն հերքված է և եթե ինքը մոնղոլների հետ գենետիկ կապ ունի, ապա թող դա չտարածի մեզ վրա: Եվ այդ դասագրքի պատվիրատուին, պատվիրակողներին էլ պետք է հարցնել՝ էս ի՞նչ եք արել։ Պետությունը, պետական գերատեսչությունները պետք է շնորհակալ լինեն ինձնից, իմ նման գիտնականներից, ովքեր բարձրաձայնում են էս խնդիրները։ Էստեղ կա հստակ միտում և էդ միտումը փորձ է արվում քողարկել։ Ես դեմ եմ նախկին դասագրքերում ազգային սնապարծությամբ արված տեսակետներից։ Բայց էնտեղ ես էդ միտումը չեմ տեսել։ Էստեղ կա հստակ միտում և էդ միտումը փորձ է արվում քողարկել»: Խոսելով քարտեզների անճշտություններից, Միքայել Բադալյանը հավելեց. «Հարց է առաջանում՝ Ուրարտուն հայ ժողովրդի պատմության կարևորագույն մասերից մեկն էր, Ուրարտուն կայսրություն էր, ինչո՞ւ են որոշել դնել քարտեզ, որտեղ ներկայիս ՀՀ քարտեզը ներառված չէ իրենց ներկայացրած քարտեզում։ Ցավոք, դասագրքի հեղինակը խորը գիտելիքներ չունի ուրարտական պատմության վերաբերյալ։ Դասագրքում շատ տեղերում տեղիք է տրվել վարկածներին, հիպոթեզերին, ենթադրություններին և դա ներկայացվում ճշմարտություն»։ |
«Մենք հարց չենք տալիս, թե ինչի՞ է դպրոցի կողքն աղբանոց». Օվսաննա Հովսեփյան
4603:06«Դեպքը տեղի է ունեցել Էջմիածնի Մեսրոպ Մաշտոցի անվան դպրոցում. տնօրենը հրահանգել է լռել». Արմինե Մելքոնյան
7602:18«Թափառող շները վայրի կենդանիներ են». Հակոբ Ճաղարյան
6300:30Մակրոնը Նեթանյահուից պահանջում է պաշտպանել Գազայի խաղաղ բնակիչներին
22200:24«Միակ լուծումը սա է». Վահե Գրիգորյան
119Երեկ, 23:48Ադրբեջանը Հադրութում շարունակում է ոչնչացնել հայկական հետքը (լուսանկար)
95Երեկ, 23:24«Երանի հասկանայիք, թե ինչ վտանգավոր է սա 1100000 բնակչության համար». Քրիստինա Վարդանյան (լուսանկար)
131Երեկ, 21:48Արցախից բռնի հայաթափման ժամանակ արված լուսանկարը՝ Reuters-ի՝ տարվա լավագույն լուսանկարների շարքում (լուսանկար)
305Երեկ, 21:24