Ուրբաթ, 19 հունիսի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +26 °C

«Խայտառակություն եմ համարում այդ բեմականացումը». Արթուր Հովհաննիսյան

«Խայտառակություն եմ համարում այդ բեմականացումը». Արթուր Հովհաննիսյան
40
Այսօր, 11:18

ՔՊ-ական պատգամավոր Արթուր Հովհաննիսյանը, ԱԺ ճեպազրույցների ժամին անդրադառնալով «Ուժեղ Հայաստան» դաշինքի առաջնորդ Սամվել Կարապետյանի՝ խմբագիրների հետ հարցազրույցին, ասել է. «Որքան հասկացա, Սամվել Կարապետյանը երեկ չէ առաջին օրն էր հարցազրույց տվել, մոտավորապես 30 ժամ տաժանակիր աշխատանքից հետո մոնտաժողները կարողացել են տեսքի բերել այդ հարցազրույցը: Ես խայտառակություն եմ համարում այդ բեմականացումը՝ այդ խմբագիրների հետ, ես ամաչում եմ այդ խմբագիրների փոխարեն, որ կարող են նստել, լսել այդ բարբաջանքները, հետո գնալ 30 ժամ մոնտաժել, դրանից սարքել տեքստ»: